Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)  

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

Պաշտօնական կայք

  • Խորհրդարանի մասին
  • Պատգամաւորներ
  • Յանձնաժողովներ
  • Նստաշրջաններ
    • 1-ին նստաշրջան – 1-ին գում
    • 2-րդ նստաշրջան
    • 3-րդ նստաշրջան
    • 4-րդ նստաշրջան
  • Օրէնքներ
  • Իրաւական փաթեթ
  • ԱՀՀ Նախագահ
  • ԱՀՀ Կառավարութիւն
  • ՄԱԿ
  • Նորութիւններ
  • Ելոյթներ
  • Հրապարակումներ
  • Տեսանիւթեր
  • Մամուլ
  • LIVE
  • ՀայերենՀայերեն
  • Արեւմտահայերեն
  • EnglishEnglish
  • РусскийРусский
  • FrançaisFrançais
  • TürkçeTürkçe

Լյուդմիլա Բալայանի հիշատակին

Սերժ Սարգսեանը հրաժարական տվեց

2016 թ. ապրիլի եւ 2018 թ. ապրիլի մասին (հայության համաշխարհային համախմբման նոր ճանապարհի մասին)

  • 23.04.2018

Հայությունը կրկին համաշխարհային համախմբան հայտ է ներկայացրել: Խոսքն այստեղ, առաջին հերթին, քաղաքակրթական համախմբան մասին է: Խոսքն այստեղ ազգի ազատ գոյության, ապրելու, ապագա ունենալու կամքի ու իրավունքի մասին է:

Հայտ է ներկայացրել այն պահից, երբ հակառակ տասնամյակներ ձգվող միջազգային հիմնական դերակատարների չքմեղանքին, թե իբր տարբեր պատճառներով հնարավոր չի եղել կյանքի կոչել ու իրականացնել Ռուսաստանի Կառավարության ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») Դեկրետի, Կիլիկիայի հայերի անկախության, Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածների, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի հոդվածները, պահանջներն ու խոստումները… Հակառակ այդ ամենին, հեռավոր 1973 թվականին Գուրգեն Յանիկյանը ազդարարեց հայության գոյություն ունենալու կամքի ու իրավունքի մասին:

Հայտ է ներկայացրել այն պահից, երբ 1988 թվականի փետրվարին եւ դրանից հետո տեղի ունեցած հայերի նոր ցեղասպանության ու բռնագաղթ կազմակերպելու ու իրականացնելու, շրջափակման, ագրեսիայի ու այլատյացության իրողություններին ու փորձերին հակադրեց Արցախյան հաղթական ազատամարտն ու այդպիսով ազդարարեց հայության զարգանալու, միասնաբար ապրելու կամքի ու իրավունքի մասին:

Հայտ է ներկայացրել այն պահից, երբ հակառակ 2016 թվականի ապրիլին Արցախի Հանրապետության սահմանների վրա մանրակրկիտ նախապատրաստված ու ծրագրված ագրեսիայի ու պատերազմի սանձազերծման, դրա ընթացքում իրականացված սահմռկեցուցիչ հանցագործությունների` իր երիտասարդների կյանքի գնով պաշտպանել է Հայրենիքի սահմաններն ու հայրենի ժողովրդին:

Հայտ է ներկայացրել այն պահից, երբ 2018 թվականի ապրիլին հայության նոր սերունդը ազդարարել է սերիալների ժամանակաշջանի ավարտի մասին, դրա ավարտի` ազգային, հոգեւոր, մշակութային կյանքում ու կենսագործունեության մեջ, դրա ավարտի մասին հասարակական, քաղաքական կյանքում եւ ազդարարել է ապագա ունենալու կամքի ու իրավունքի մասին:

Բոլորովին պատահական չէ, որ այդ մասին ազդարարում է նոր սերունդը: Եւ այս իրողությունը արժե որ նկատեն եւ բարեկամները, եւ հակառակորդները եւ նրանցից յուրաքանչյուրը դրանից բխող համարժեք եզրահանգումներ անի:

Սերիալների ժամանակաշրջանը ավարտվում է, այդ թվում` հասարակական, քաղաքական, հոգեւոր, մշակութային կյանքում ու կենսագործունեության մեջ… Դա քաղաքակրթական անցում է` իր տարողությամբ ու ընդգրկումով, բովանդակությամբ ու խորությամբ: Ովքեր չեն հասկանում դրա իմաստը, կհայտնվեն լուսանցքում:

Այդ մասին է ազդարարում նոր սերունդը 2016 թ. ապրիլին եւ 2018 թ. ապրիլին: Ինչն էլ վկան է հայության համաշխարհային համախմբան` ազատ գոյության, զարգանալու ու ապագայի նպատակադրումների իրականացման կամքի ու իրավունքի:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

23-ը ապրիլի 2018 թ.

Որոնում

+Radik Khamoyan - 1
Тигран Пашабезяан
Արմեն Տեր-Սարգսյան
Saida Oohanyan
Photo - Yuliya Gyuloyan
Бейрут - Мощнейший взрыв в порту - 04.08.2020 - 2
previous arrow
next arrow

Նորութիւններ

  • Մեր զինակից ընկեր, Արեւմտեան Հայաստանի հայերու Պաշտպանութեան ուժերու գեներալ-մայոր Արամ Անդրեասեանի յանկարծահաս մահուան կապակցութեամբ
  • Ցեղասպանագիտական հանդես. Միհրան Ա. Մինասեան. «Հալէպի մէջ պատրաստուած Հայոց Ցեղասպանութեան տեղեկագիր-ամբաստանագրերը եւ Սասունի տեղեկագիրը (1919 թ.)»
  • Հայ ժողովրդին տրված իրավունքների համառոտ ցանկը (1918-1920 թթ․), որին տիրապետելը կարեւոր նախապայման է Միացյալ, ազատ, անկախ Հայաստան կերտելու ճանապարհին
  • Arabic – رسالة مفتوحة إلى المديرة العامة لليونسكو السيدة أودري أزولاي
  • Արեւմտահայերէն – Յայտարարութիւն-ստորագրահաւաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ յառաջադրուած Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Դիմումնագիրներուն միանալու եւ անոնց աջակցելու մասին միանալու եւ անոնց աջակցելու մասին – 29.07.2022
  • VIDEO – Արդեն իսկ 40 պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 1894-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մեջ, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․
  • ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձը եւ ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում
  • VIDEO — Մեր դեմ պատերազմ է լինելու․ Հայտարարում եմ զորահավաք․ ՀԱԲ-ի հրամանատար Արամ Թորգոմյանի (ԱՐԱՄՈ) կոչը, 24 Ապրիլ, 2021 թ.
  • ԱՍԱԼԱ-ի խիստ նախազգուշացումը. Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի յայտարարութիւնը (ASALA – ՀԱՀԳԲ), 24 Ապրիլ 2021
  • Մահացել է լեգենդար հրամանատար Կոմանդոսը՝ Արցախի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը
  • 2021 թ. Ամանորի մաղթանքները հայ ժողովրդին և Հայաստանին
  • VIDEO – Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ
  • Անդրադարձ. Լեռնային Ղարաբաղ. Լոնտոնի Եւ Անգարայի Յաղթանակը՝ Սորոսին Եւ Հայերուն Պարտութիւնը – ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ
  • Անդրադարձ. Լեռնային Ղարաբաղ. Լոնտոնի Եւ Անգարայի Յաղթանակը՝ Սորոսին Եւ Հայերուն Պարտութիւնը – ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ
  • VIDEO – ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ – 22.11.2020
  • Video – «SEVRES-2020». 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի վավերացնելու հնարավորությունը և «Սևր-2» խաղաղության համաժողով գումարելու անհրաժեշտությունը
  • VIDEO – Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանս
  • Սոյն թուականի ապրիլին երկրորդ հրատարակչութեամբ Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը («Yalniz Sahin»)
  • Զօրավար Նարեկ Աբրահամեան. ՆՇՄԱՐ. «Եկուոր քոչուոր թուրքերը եւ մենք Հայերս» – Այսօր յուսամ կ’անդրադառնան եւ շատ արագ կը պատրաստուին դիմակայելու գալիք վտանգը, որ կը սպառնայ Լիբանանի անվտանգութեան
  • Յարութ Սասունեան. Թուրքիա Կը Փորձէ Տիրանալ Երուսաղէմի Հայկական Կալուածներուն

© 2023 Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան).

Made with by Graphene Themes.