Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)  

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

Պաշտօնական կայք

  • Խորհրդարանի մասին
  • Պատգամաւորներ
  • Յանձնաժողովներ
  • Նստաշրջաններ
    • 1-ին նստաշրջան – 1-ին գում
    • 2-րդ նստաշրջան
    • 3-րդ նստաշրջան
    • 4-րդ նստաշրջան
  • Օրէնքներ
  • Իրաւական փաթեթ
  • ԱՀՀ Նախագահ
  • ԱՀՀ Կառավարութիւն
  • ՄԱԿ
  • Նորութիւններ
  • Ելոյթներ
  • Հրապարակումներ
  • Տեսանիւթեր
  • Մամուլ
  • LIVE
  • ՀայերենՀայերեն
  • Արեւմտահայերեն
  • EnglishEnglish
  • РусскийРусский
  • FrançaisFrançais
  • TürkçeTürkçe

Մեր զինակից ընկեր, Արեւմտեան Հայաստանի հայերու Պաշտպանութեան ուժերու գեներալ-մայոր Արամ Անդրեասեանի յանկարծահաս մահուան կապակցութեամբ

Երևանում հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող

  • 25.04.2023

Երևանի սրտում՝  Երեւանի պետական ​​համալսարանի եւ Հայաստանի պետական ​​ռադիոհեռուստատեսության դիմաց, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, այսօր՝ ապրիլի 25-ին, հանդիսավորությամբ բացվեց 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված և հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողը:

Հուշարձանի վրա Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսաք Թորլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզդանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի անուններն են:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ «Նեմեսիս»-ի պատմությունը հայ ազգ կամքի, արդարության վերականգնման մասին է: «Երեք հիմնական նշանակություն ունի այն խիզախությունը, որը դրսևորել են այն մարդիկ, որոնց անունները հուշարձանի վրա են: Առաջին հերթին ոճրագործների պատժի որոշման ու իրականացման գործողությունն էր, երկրորդն ընկճված ժողովրդին դրական լիցքեր հաղորդելն էր, և գործողությունն արձանագրումն է այն բանի, որ պատմության ընթացքում ոճրագործություններն անպատիժ չեն մնում անկախ նրանից, թե միջազգային հանրությունն ինչպես է դրան վերաբերվում: Բոլորի համար ընկալելի էր այն, ինչ արեց «Նեմեսիս»-ը, բոլորի համար արդարացի էր, սակայն մեր նպատակը պետք է լինի կանխել հնարավոր ոճրագործությունները, ստեղծել մեխանիզմներ ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Դա պետք է լինի մեր հիմնական ուղերձը»,-շեշտեց նա:

Հուշարձանի ստեղծման նախաձեռնության ակունքներում կանգնած է Կամո Արեյանը: Նա հիշեցրեց, որ 108 տարի առաջ ապրիլին արյան մեջ էր մի ամբողջ երկիր, սակայն  այն պետական ծրագրին, որով ցանկանում էին աշխարհի երեսից ջնջել հայերին և Հայաստանը թողնել անքարտեզ, 1918-ին հայերը պատասխանեցին Սարդարապատի ճակատամարտով և կերտեցին Հայաստանի առաջին հանրապետությունը:

«Իսկ 1919-ին ՀՅԴ-ի նախաձեռնությունը համազգային վրիժառության որոշում էր, մեր արժանապատվությունը վերականգնելու որոշում էր: «Նեմեսիս»-ի իրագործողները մտավորական հայ տղերք էին, մեկը մյուսից լավն էին,  մեկը մյուսից պատրաստ ու պատասխանատու: Այս տղաներն ունեցան գերեզմաններ աշխարհով սփռված»,-ասաց Արեյանն ու գոհունակություն հայտնեց, որ վերջապես նրանց հիշատակը հնարավոր կլինի հարգել Հայաստանում՝ Երևանում:

Հուշարձանի բացմանը ներկա էին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, հետաքրքրասերներ ու վրիժառուների սերունդները:

Արամ Երկանյանի շառավիղներից է լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանը:

Ըստ նրա՝ մենք վրիժառուներին պարտական ենք արժանապատիվ ազգ լինելու համար: «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՞նչ կլիներ, եթե «Նեմեսիս» գործողությունը չիրականացվեր: Մենք հիվանդ ազգ էինք լինելու, հոգեբանական բարդույթներից տառապող: Ես նրանց հաճախ համեմատում եմ հոգեբույժների հետ: Նրանք թույլ են տվել մեզ արժանապատիվ զգալ: Այս մարդիկ ահաբեկիչներ չեն, այլ իրականացնողն են այն արդար դատավճռի, որը  կայացվել էր օրինական իրավական ատյանի կողմից: Ես հավատում եմ, որ այն թուրքը, որը կցանկանա իրեն արժանապատիվ զգալ, պետք է գա, խոնարհվի այս հուշարձանի առաջ և հիշի, որ առաջին երկիրը, որը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Թուրքիան, որը հետո հեռացել է իր այդ սկզբունքից»,-եզրափակեց Երկանյանը:

Միջոցառումն իր գեղեցիկ կատարումներով հարստացրեց Երևանի պետական կամերային երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Քրիստինա Ոսկանյանն է:

«Նեմեսիս» գործողության իրականացման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշել է մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացած  այդ գործողությունը կոչվել է «Հատուկ գործ»: Այն հանրությանն ավելի  հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով: 

Երեք տարվա ընթացքում գործելով ԱՄՆ-ից, Եվրոպայից մինչև Թուրքիա՝ նրանք ոչնչացրել են մոտ երկու տասնյակ հանցագործի, Հայոց ցեղասպանությունն իրականացնող պարագլուխներին: «Նեմեսիս»-ը հստակ ու մանրազննին մշակված գործողություն է եղել, որը սկիզբ է առել հետախուզական աշխատանքից և ավարտվել դատավճռի իրականացմամբ: Այդ դատավճիռների իրականացման ժամանակ ոչ մի պատահական մարդ չի տուժել:

Քանի որ «Հատուկ գործը» խիստ գաղտնի է եղել, տարիներ շարունակ գաղտնազերծված չեն եղել  նրա կազմակերպիչներին ու անդամները, սակայն այժմ նրանց անունները բոլորին են հայտնի:

Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ:

Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները:

Քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Որոնում

+Radik Khamoyan - 1
Тигран Пашабезяан
Արմեն Տեր-Սարգսյան
Saida Oohanyan
Photo - Yuliya Gyuloyan
Бейрут - Мощнейший взрыв в порту - 04.08.2020 - 2
previous arrow
next arrow

Նորութիւններ

  • Երևանում հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող
  • Մեր զինակից ընկեր, Արեւմտեան Հայաստանի հայերու Պաշտպանութեան ուժերու գեներալ-մայոր Արամ Անդրեասեանի յանկարծահաս մահուան կապակցութեամբ
  • Ցեղասպանագիտական հանդես. Միհրան Ա. Մինասեան. «Հալէպի մէջ պատրաստուած Հայոց Ցեղասպանութեան տեղեկագիր-ամբաստանագրերը եւ Սասունի տեղեկագիրը (1919 թ.)»
  • Հայ ժողովրդին տրված իրավունքների համառոտ ցանկը (1918-1920 թթ․), որին տիրապետելը կարեւոր նախապայման է Միացյալ, ազատ, անկախ Հայաստան կերտելու ճանապարհին
  • Arabic – رسالة مفتوحة إلى المديرة العامة لليونسكو السيدة أودري أزولاي
  • Արեւմտահայերէն – Յայտարարութիւն-ստորագրահաւաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ յառաջադրուած Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Դիմումնագիրներուն միանալու եւ անոնց աջակցելու մասին միանալու եւ անոնց աջակցելու մասին – 29.07.2022
  • VIDEO – Արդեն իսկ 40 պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 1894-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մեջ, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․
  • ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձը եւ ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում
  • VIDEO — Մեր դեմ պատերազմ է լինելու․ Հայտարարում եմ զորահավաք․ ՀԱԲ-ի հրամանատար Արամ Թորգոմյանի (ԱՐԱՄՈ) կոչը, 24 Ապրիլ, 2021 թ.
  • ԱՍԱԼԱ-ի խիստ նախազգուշացումը. Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի յայտարարութիւնը (ASALA – ՀԱՀԳԲ), 24 Ապրիլ 2021
  • Մահացել է լեգենդար հրամանատար Կոմանդոսը՝ Արցախի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը
  • 2021 թ. Ամանորի մաղթանքները հայ ժողովրդին և Հայաստանին
  • VIDEO – Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ
  • Անդրադարձ. Լեռնային Ղարաբաղ. Լոնտոնի Եւ Անգարայի Յաղթանակը՝ Սորոսին Եւ Հայերուն Պարտութիւնը – ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ
  • Անդրադարձ. Լեռնային Ղարաբաղ. Լոնտոնի Եւ Անգարայի Յաղթանակը՝ Սորոսին Եւ Հայերուն Պարտութիւնը – ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ
  • VIDEO – ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ – 22.11.2020
  • Video – «SEVRES-2020». 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի վավերացնելու հնարավորությունը և «Սևր-2» խաղաղության համաժողով գումարելու անհրաժեշտությունը
  • VIDEO – Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանս
  • Սոյն թուականի ապրիլին երկրորդ հրատարակչութեամբ Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը («Yalniz Sahin»)
  • Զօրավար Նարեկ Աբրահամեան. ՆՇՄԱՐ. «Եկուոր քոչուոր թուրքերը եւ մենք Հայերս» – Այսօր յուսամ կ’անդրադառնան եւ շատ արագ կը պատրաստուին դիմակայելու գալիք վտանգը, որ կը սպառնայ Լիբանանի անվտանգութեան

© 2023 Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան).

Made with by Graphene Themes.