Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)  

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

Պաշտօնական կայք

  • Խորհրդարանի մասին
  • Պատգամաւորներ
  • Յանձնաժողովներ
  • Նստաշրջաններ
    • 1-ին նստաշրջան – 1-ին գում
    • 2-րդ նստաշրջան
    • 3-րդ նստաշրջան
    • 4-րդ նստաշրջան
  • Օրէնքներ
  • Իրաւական փաթեթ
  • ԱՀՀ Նախագահ
  • ԱՀՀ Կառավարութիւն
  • ՄԱԿ
  • Նորութիւններ
  • Ելոյթներ
  • Հրապարակումներ
  • Տեսանիւթեր
  • Մամուլ
  • LIVE
  • ՀայերենՀայերեն
  • Արեւմտահայերեն
  • EnglishEnglish
  • РусскийРусский
  • FrançaisFrançais
  • TürkçeTürkçe

Մահացել է լեգենդար հրամանատար Կոմանդոսը՝ Արցախի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը

VIDEO — Մեր դեմ պատերազմ է լինելու․ Հայտարարում եմ զորահավաք․ ՀԱԲ-ի հրամանատար Արամ Թորգոմյանի (ԱՐԱՄՈ) կոչը, 24 Ապրիլ, 2021 թ.

ԱՍԱԼԱ-ի խիստ նախազգուշացումը. Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի յայտարարութիւնը (ASALA – ՀԱՀԳԲ), 24 Ապրիլ 2021

  • 24.04.2021

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Հայ ժողովուրդը ապրեցաւ 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան արհաւիրքը եւ հայրենիքի կորուստը, որովհետեւ, ամէն բանէ առաջ չկրցաւ ճիշդ հասկնալ թուրք թշնամիի պետական մտածելակերպը, այդ ցեղի հոգեկերտուածքը ու ինքնապահպանական բնազդի անասնական առանձնայատկութիւնը:

Մենք չկրցանք խորապէս ըմբռնել, որ թուրքը կը մտածէ ու կը գործէ մէկ սկզբունքով՝ իր գրաւած հողին վերջնականապէս տիրանալ եւ անոր վրայ իր նոր հայրենիքը կառուցել, գերակայ խնդիր համարելով հողի իսկական տիրոջ բնաջնջելը եւ նոյն հողին մէջ իսկ գերեզմանելը:
Մենք չկրցանք ըստ էութեան ընկալել նաեւ այն ակնյայտ ճշմարտութիւնը, որ պետութիւնները, ըլլան անոնք դաշնակիցներ թէ բարեկամներ, հիմնական կ’առաջնորդուին իրենց պետական եւ տնտեսական շահերու թելադրանքով, եւ ո՛չ արդարութեան եւ իրաւունքի վեհ գաղափարներու իրականացման տեսլականով:
Այս էր աշխարհակարգի էութիւնը երէկ, նոյնն է այսօր, նոյնը պիտի ըլլայ վաղը եւ ընդմիշտ:
Մեր մէջ չստեղծուեցաւ ինքնապաշտպանական բնազդի հաւաքական տեսլականը ու ծրագիրը, չարմատացաւ այն համոզումը, որ սեփական հողին վրայ կանգուն ու ամուր մնալու համար, եթէ մէկ ձեռքիդ ունենաս բահ ու բրիչ, գիրք ու գրիչ, միւս ձեռքով անպայման պէտք է պահես, սուր ու վահան, նետ ու կապարճ:
Եւ որովհետեւ այսօր եւս, մենք կը շարունակենք պատմութենէն դասեր չքաղել, հայրենիքէն մեզի մնացած վերջին հողակտորին վրայ կը շարունակենք կառուցել գերեզմաններ եւ հազարաւոր շիրիմներու շուրջ հաւաքուելով ծնկաչոք եւ գլխահակ ողբալ, փոխանակ կառուցենք յաղթանակի սլացիկ կամարներ եւ մեր դրօշը բարձր պարզած անոնց շուրջ հպարտօրէն տողանցենք:
Վկայ արցախեան վերջին պատերազմը եւ մեր մարդկային ու հողային ահռելի կորուստները:
Ու այս բոլորով հանդերձ, հայկական իրականութեան մէջ դեռ կը գտնուին պետական բարձր պաշտօններ զբաղեցնող անձեր, դրամի հմայքով տարուած գործարարներ, օտարերկրեայ դրամաշնորհներէն կերակրուող շրջանակներ եւ դժբախտաբար նաեւ միամիտ անհատներ, որոնք թուրքերու հանդէպ մեր մօտեցումներուն մէջ «շտկումներ» եւ «սրբագրումներ» կատարելու անհրաժեշտութենէ կը բարբաջեն, կարծես, թրքական եաթաղանի տակ ապրելու հեռանկարը անոնց մօտ հրապուրանք յառաջացնէ:
Այդ խաժամուժին համար մէկ անգամ ընդմիշտ թող յստակ ըլլայ, յանուն թուրքիոյ հետ սիրաբանութիւններու, «բարեկամութեան» կամ «փոխշահաւետ գործակցութեան» անարժանապատիւ խաղերու, որեւէ զիջում կամ հրաժարում մեր ազգային եւ մարդկային անժամանցելի իրաւունքներէն, համահայկական նպատակներէն, շահերէն եւ իղձերէն, վստահաբար անպատասխան պիտի չմնայ:
Ու պատասխանը, կը վստահեցնենք, պիտի ըլլայ անհամաչափ:
Այս հաստատումը որեւէ մէկու կողմէ թող չընկալուի որպէս սպառնալիք կամ զգուշացում, այլ՝ եղբայրական յորդոր եւ զգաստութեան հրաւէր:
Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով, մեր բիւրաւոր նահատակներու կտակին անսալով, կ’ուխտենք շարունակել մեր պայքարը ի խնդիր Ամբողջական Հայաստանի կերտման ու Հայ ժողովուրդի պայծառ ու անվտանգ ապագայի ապահովման:
24 Ապրիլ 2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ
Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարութիւն
***
VIDEO – Ձեզնով սկսվեց (նվիրված ԱՍԱԼԱ-ին)
https://youtu.be/6nbLk3JIRJE

Որոնում

+Radik Khamoyan - 1
Тигран Пашабезяан
Արմեն Տեր-Սարգսյան
Saida Oohanyan
Photo - Yuliya Gyuloyan
Бейрут - Мощнейший взрыв в порту - 04.08.2020 - 2
previous arrow
next arrow

Նորութիւններ

  • Մեր զինակից ընկեր, Արեւմտեան Հայաստանի հայերու Պաշտպանութեան ուժերու գեներալ-մայոր Արամ Անդրեասեանի յանկարծահաս մահուան կապակցութեամբ
  • Ցեղասպանագիտական հանդես. Միհրան Ա. Մինասեան. «Հալէպի մէջ պատրաստուած Հայոց Ցեղասպանութեան տեղեկագիր-ամբաստանագրերը եւ Սասունի տեղեկագիրը (1919 թ.)»
  • Հայ ժողովրդին տրված իրավունքների համառոտ ցանկը (1918-1920 թթ․), որին տիրապետելը կարեւոր նախապայման է Միացյալ, ազատ, անկախ Հայաստան կերտելու ճանապարհին
  • Arabic – رسالة مفتوحة إلى المديرة العامة لليونسكو السيدة أودري أزولاي
  • Արեւմտահայերէն – Յայտարարութիւն-ստորագրահաւաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ յառաջադրուած Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Դիմումնագիրներուն միանալու եւ անոնց աջակցելու մասին միանալու եւ անոնց աջակցելու մասին – 29.07.2022
  • VIDEO – Արդեն իսկ 40 պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 1894-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մեջ, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․
  • ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձը եւ ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում
  • VIDEO — Մեր դեմ պատերազմ է լինելու․ Հայտարարում եմ զորահավաք․ ՀԱԲ-ի հրամանատար Արամ Թորգոմյանի (ԱՐԱՄՈ) կոչը, 24 Ապրիլ, 2021 թ.
  • ԱՍԱԼԱ-ի խիստ նախազգուշացումը. Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի յայտարարութիւնը (ASALA – ՀԱՀԳԲ), 24 Ապրիլ 2021
  • Մահացել է լեգենդար հրամանատար Կոմանդոսը՝ Արցախի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը
  • 2021 թ. Ամանորի մաղթանքները հայ ժողովրդին և Հայաստանին
  • VIDEO – Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ
  • Անդրադարձ. Լեռնային Ղարաբաղ. Լոնտոնի Եւ Անգարայի Յաղթանակը՝ Սորոսին Եւ Հայերուն Պարտութիւնը – ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ
  • Անդրադարձ. Լեռնային Ղարաբաղ. Լոնտոնի Եւ Անգարայի Յաղթանակը՝ Սորոսին Եւ Հայերուն Պարտութիւնը – ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ
  • VIDEO – ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ – 22.11.2020
  • Video – «SEVRES-2020». 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի վավերացնելու հնարավորությունը և «Սևր-2» խաղաղության համաժողով գումարելու անհրաժեշտությունը
  • VIDEO – Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանս
  • Սոյն թուականի ապրիլին երկրորդ հրատարակչութեամբ Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը («Yalniz Sahin»)
  • Զօրավար Նարեկ Աբրահամեան. ՆՇՄԱՐ. «Եկուոր քոչուոր թուրքերը եւ մենք Հայերս» – Այսօր յուսամ կ’անդրադառնան եւ շատ արագ կը պատրաստուին դիմակայելու գալիք վտանգը, որ կը սպառնայ Լիբանանի անվտանգութեան
  • Յարութ Սասունեան. Թուրքիա Կը Փորձէ Տիրանալ Երուսաղէմի Հայկական Կալուածներուն

© 2023 Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան).

Made with by Graphene Themes.