Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)  

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

Պաշտօնական կայք

  • Խորհրդարանի մասին
  • Պատգամաւորներ
  • Յանձնաժողովներ
  • Նստաշրջաններ
    • 1-ին նստաշրջան – 1-ին գում
    • 2-րդ նստաշրջան
    • 3-րդ նստաշրջան
    • 4-րդ նստաշրջան
  • Օրէնքներ
  • Իրաւական փաթեթ
  • ԱՀՀ Նախագահ
  • ԱՀՀ Կառավարութիւն
  • ՄԱԿ
  • Նորութիւններ
  • Ելոյթներ
  • Հրապարակումներ
  • Տեսանիւթեր
  • Մամուլ
  • LIVE
  • ՀայերենՀայերեն
  • Արեւմտահայերեն
  • EnglishEnglish
  • РусскийРусский
  • FrançaisFrançais
  • TürkçeTürkçe

Յարգանքի տուրք Զօրավար Անդրանիկի շիրիմին ու յիշատակին

Հասունացել է Հայոց ցեղասպանութեան հատուցման ժամանակը. Երկու գերպետութիւններ` Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնութիւնը, ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանութիւնը

Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի պատգամաւորների դիմումը Կիպրոսի Հանրապետութեան հիւսիսային մասի` Թուրքիայի Հանրապետութեան կողմից 45-ամեայ բռնազաւթման կապակցութեամբ

  • 01.11.2019

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների

 ԴԻՄՈՒՄ

 Միացեալ Ազգերի Կազմակերպութեան Անվտանգութեան Խորհրդի անդամ-պետութիւններին, Եւրոպական Խորհրդարանին, Եւրոպայի Խորհրդի անդամ-պետութիւններին,

 յոյն, հայ եւ ասորի ժողովրդներին, նրանց հոգեւոր ու ազգային առաջնորդներին, ինչպէս նաեւ Մեծ Մերձաւոր Արեւելքի եւ Բալկանների ժողովրդներին, ում պատմական իրաւունքները ոտնահարուած էին Թուրքիայի պետութեան եւ կառավարութիւնների կողմից

 (Կիպրոսի Հանրապետութեան հիւսիսային մասի` Թուրքիայի Հանրապետութեան կողմից 45-ամեայ բռնազաւթման կապակցութեամբ)

 Մենք` ներքոստորագրեալնես, կոչ ենք անում յոյն, հայ եւ ասորի, ինչպէս նաեւ Մեծ Մերձաւոր Արեւելքի եւ Բալկանների միւս ժողովրդներին ռազմավարական համագործակցութիւն հաստատել պատմական արդարութեան եւ միջազգային իրաւունքի հիման վրայ: Մենք մեր պարտքն ենք համարում վերջապէս իրականացնել մեր ազգերի այն իրաւունքները, որոնք արտօնուած էին մեզ եւ նշուած էին միջազգային պայմանագրերում եւ կոնուենցիաներում, սակայն կեանքի չէին կոչուել:

Այս դիմումը հենւում է կոնկրէտ պատմական փաստերի վրայ, որոնք արձանագրուած են միջազգային փաստաթղթերում: Դրանք են.

  • ՄԱԿ-ի թիւ 541 и 550 որոշումները, ուղղուած աշխարհի պետութիւններին` 1974 թուին Թուրքիայի Հանրապետութեան կողմից բռնազաւթուած Կիպրոսի Հանրապետութեան հիւսիսային մասը որպէս Հիւսիսային Կիպրոս պետական ձեւաւորում չճանաչելուն: Փաստօրէն մենք այսօր նշում ենք Թուրքիայի Հանրապետութեան կողմից Կիպրոսի Հանրապետութեան հիւսիսային մասի բռնազաւթման 45-ամեակը:
  • Թուրքիայի Հանրապետութեան կողմից Արեւմտեան Հայաստանի եւ Կ’իլիկիայի բռնազաւթման 99-ամեակը:
  • Անհրաժեշտ ենք համարում յիշեցնել, որ Առաջին աշխարհամարտի արդիւնքները որոշուած էին 1919-1920 թթ. Միջազգային պայմանագրերի Վերսալեան համակարգով: Թուրքիայի պարտաւորութիւնները Մեծ Մերձաւոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրածովեան եւ Սեւծովեան աւազանների երկրների առջեւ ամրագրուած էին 1920 թ. Սեւրի հաշտութեան պայմանագրով, որը Միջազգային պայմանագրերի Վերսալեան համակարգի հիմնարար եւ հանգուցային պայմանագրերից մէկն է:
  • 1918 թ. յունուարի 11-ի` Ռուսաստանի Կառավարութեան Դեկրետը (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»):
  • Ազգերի Լիգայի յանձնարարութեամբ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրաւարար վճիռը (Լրիւ անուանումը` «Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահ Վուդրոյ Վիլսոնի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի հաստատման, Հայաստանի` դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերեալ»)
  • Սեւրի հաշտութեան պայմանագիրը` Քրդստանի ինքնավարութեան վերաբերեալ եւ յետագայում դրա կողմից անկախութիւն ձեռքբերելու հաւանականութեան մասով (համապատասխան 62, 63, 64 յօդուածների դրոյթների):

Հարկ ենք համարում նաեւ արձանագրել, որ թուրքական պետութիւնը` իրար յաջորդող կառավարութիւններով աւելի քան հարիւր տարի է շարունակում է ցեղասպանութեան եւ պետական ահաբեկչութեան քաղաքականութիւնը պետութեան` յոյն, հայ եւ ասորի քաղաքացիների հանդէպ, որոնք տարածաշրջանի բնիկ ժողովրդներին են պատկանում: 1920-ական թթ. վերջից նոյն քաղաքականութիւնն է վարւում նաեւ քրդերի եւ եզդիների հանդէպ:

Այսպիսով թուրքական պետութիւնը շարունակում է բնիկ ժողովրդների նկատմամբ իր` հալածանքի, կոտորածի եւ տեղահանութեան ցեղասպան քաղաքականութիւնը, ստիպելով նրանց լքելու իրենց բնակութեան վայրերը:

Տեղին ենք համարում մէկ անգամ եւս թուարկել թուրք պետութեան այն յանցագործութիւնները, որոնք Մեծ Բրիտանիայի, Ռուսական Կայսրութեան եւ Ֆրանսիայի Հանրապետութեան 1915 թ. մայիսի 24-ի համատեղ յայտարարութեան մէջ որակուել են որպէս «Թուրքիայի նոր ոճիրները մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ»:

  • Պանթիւրքիզմի եւ նորօսմանիզմի քօղի ներքոյ այլատեացութեան (քսենոֆոբիայի), ռասիզմի, ազգային առաւելութեան գաղափարախօսութեան քարոզ` թիւրքալեզու ժողովուրդների շջանում:
  • Հայ ժողովրդի ցեղասպանութիւնը եւ տեղահանութիւնը 1894-1923 թթ. իրար յաջորդող թուրքական` սուլթանական, երիտթուրքական եւ քեմալիստական կառավարութիւնների կողմից:
  • Յոյն ժողովրդի ցեղասպանութիւնը եւ տեղահանութիւնը1915-1923 թթ.:
  • Ասորի ժողովրդի ցեղասպանութիւնը եւ տեղահանութիւնը1915-1923 թթ.:
  • Հայերի ցեղասպանութիւնը Բաքւում 1918 թ.:
  • Հայերի եւ ալեւիների ջարդերն ու ցեղասպանութիւնը Դերսիմում (Թունջելի) 1937-1938 թթ.:
  • Յոյների եւ հայերի ջարդերը Կոստանդնոպոլսում, Անկարայում եւ Իզմիրում, 1955 թ. սեպտեմբերի 6-7:
  • Յոյների, հայերի, ասորիների եւ այլ բնիկ ազգերի պատմական, հոգեւոր, մշակութային եւ նիւթական յուշարձանների փչացումը, սեփականացումը կամ ոչնչացումը 1894-1923 թթ., որ շարունակւում է մինչեւ օրս:
  • Թուրքիայի պատմագրութեան կեղծարարութիւն յոյների, հայերի, ասորիների եւ տարածաշրջանի այլ բնիկ ժողովրդների պատմութեան հաշուին:
  • Քեմալ Աթաթուրքի հրամանով 1931 թ. ստեղծուել է «թուրքական պատմական ընկերութիւնըէ: Այդ ընկերութեան կազմում ընդգրկուել են թուրք եւ արտասահմանցի վարձու պատմաբաններ, ում յանձնարարուած էր մաքրել արխիւները, կեղծել օսմանեան սրի տակ ապրած ազգերի հին պատմութիւնը եւ յօրինել նորը: Արխիւներն, իհարկէ, մաքրել կարելի է, բայց ինչպե՞ս է կարելի բացատրել միլիոնաւոր յոյների, հայերի, ասորիների անհետանալը Օսմանեան կայսրութեան տարածքից:
  • Յոյների, հայերի, ասորիների ցեղասպանութեան փաստի ու պատմական իրողութիւնների մերժում, որը դուրս է բերում Թուրքիայի Հանրապետութեան կառավարութեանը ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժի մասին միջազգային հանրութեան ընդունած համաձայնութիւնից:

Սա Թուրքիայի իրար յաջորդող կառավարութիւնների յանցագործութիւնների ոչ լրիւ ցուցակն է. յանցագործութիւնների, որ կատարուել են Մեծ Մերձաւոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրածովեան եւ Սեւծովեան աւազանների յոյն, հայ, ասորի եւ այլազգերի նկատմամբ, մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ վերջին 100 տարում եւ որոնք շարունակւում են մինչեւ օրս:

Թուրքիայի Հանրապետութեան կառավարութիւնը չպատժուեց 1974 թ. Կիպրոսի Հանրապետութեան հիւսիսային մասի բռնազաւթման համար: Ուստի լկտիացած Թուրքիայի Հանրապետութեան այսօրուայ իշխանութիւնը շարունակում է կոպտօրէն խախտել միջազգային իրաւունքի բոլոր նորմերը:

Ահա թէ ինչու ենք մենք այսօր դիմում տարածաշրջանի յոյն, հայ, ասորի եւ միւս ազգերին, նրանց ազգային եւ հոգեւոր առաջնորդներին` պատմականօրէն անպատիժ մնացած բռնազաւթիչին դիմակայելու միասնական մարտավարութիւն եւռազմավարութիւն մշակելու համար իրենց ուժերը միաւորելու առաջարկով: Մենք անհրաժեշտ ենք համարում հետամուտ լինել բռնազաւթուած տարածքների վերադարձման եւ մեր ազգերի ոտնահարուած իրաւունքների վերականգման գործին:

Միայն այդպիսի համատեղ, միացեալ ուժերով եւ ջանքերով մենք կը կանողանանք վերջ դնել Թուրքիայի Հանրապետութեան` Մեծ Մերձաւոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրածովեան եւ Սեւծովեան աւազանների ժողովրդների եւ պետութիւնների դէմ ուղղուած պետական ահաբեկչութեանը:

Մենք բոլորս ականատես ենք այն վայրագութիւններին, որ Թուրքիայի Հանրապետութիւնն այսօր իրականացնում է Մերձաւոր Արեւելքում եւ Միջերկրածովայքում, անուղղելի վնաս հասցնելով Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի պետականութեանն ու ինքիշխանութեանը եւ, որ ամենակարեւորն է, այդ տարածաշրջանում ապրող ժողովրդների կեանքին ու բարեկեցութեանը: Թուրքական այդ անօրինութիւններին պէտք է վերջ դնել:

Մենք համոզուած ենք, որ միջազգային հանրութիւնը՝ յանձինս Միացեալ Ազգերի Կազմակերպութեան, պարտաւոր է առաւելագոյն ջանքներ դնել տարածաշրջանի ժողովրդների ապրելու, զարգանալու եւ ապագայ ունենալու հիմնարար իրաւունքներն ապահովելու համար:

Միաժամանակ, այդ նպատակներին հասնելու եւ բռնազաւթիչին սանձելու համար մենք դիմում ենք տարածաշրջանի բոլոր ուժերին` միաւորուելու կոչով: Յուսով ենք, որ մեր դիմումն ընկալուելու է ըմբռնումով եւ կառուցողական արձագանք է գտնելու:

 

Էդուարդ Պօլատիդիս

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր,

Հայաստանի եւ Արցախի յոյների «պատրիդաէ կազմակերպութեան նախագահ,

Արցախեան պատերազմի վետերանների «թալիշ. Սահմանամերձ բնակավայրերէ հայրենասիրական կազմակերպութեան նախագահ

 

Դաւիթ Խինոեւ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր,

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերով մշտական յանձնաժողովի նախագահ,

Ռուսաստանեան «ասիրիաէ հայրենասիրականշարժման նախագահ

 

Մարտիկ Գասպարեան

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր,

Վերականգման ու փոխհատուցման հարցերի միջազգային անկախ փորձագիտական-իրաւական կենտրոնի նախագահ,

Աշխարհի ազգերի հոգեւոր միասնութեան միջազգային ակադեմիայի փոխնախագահ,

Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսական գիտութիւնների դոկտոր պրոֆէսոր

31 հոկտեմբեր 2019 թ․

Որոնում

+Radik Khamoyan - 1
Тигран Пашабезяан
Արմեն Տեր-Սարգսյան
Saida Oohanyan
Photo - Yuliya Gyuloyan
Бейрут - Мощнейший взрыв в порту - 04.08.2020 - 2
previous arrow
next arrow

Նորութիւններ

  • Մեր զինակից ընկեր, Արեւմտեան Հայաստանի հայերու Պաշտպանութեան ուժերու գեներալ-մայոր Արամ Անդրեասեանի յանկարծահաս մահուան կապակցութեամբ
  • Ցեղասպանագիտական հանդես. Միհրան Ա. Մինասեան. «Հալէպի մէջ պատրաստուած Հայոց Ցեղասպանութեան տեղեկագիր-ամբաստանագրերը եւ Սասունի տեղեկագիրը (1919 թ.)»
  • Հայ ժողովրդին տրված իրավունքների համառոտ ցանկը (1918-1920 թթ․), որին տիրապետելը կարեւոր նախապայման է Միացյալ, ազատ, անկախ Հայաստան կերտելու ճանապարհին
  • Arabic – رسالة مفتوحة إلى المديرة العامة لليونسكو السيدة أودري أزولاي
  • Արեւմտահայերէն – Յայտարարութիւն-ստորագրահաւաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ յառաջադրուած Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Դիմումնագիրներուն միանալու եւ անոնց աջակցելու մասին միանալու եւ անոնց աջակցելու մասին – 29.07.2022
  • VIDEO – Արդեն իսկ 40 պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 1894-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մեջ, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․
  • ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձը եւ ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում
  • VIDEO — Մեր դեմ պատերազմ է լինելու․ Հայտարարում եմ զորահավաք․ ՀԱԲ-ի հրամանատար Արամ Թորգոմյանի (ԱՐԱՄՈ) կոչը, 24 Ապրիլ, 2021 թ.
  • ԱՍԱԼԱ-ի խիստ նախազգուշացումը. Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի յայտարարութիւնը (ASALA – ՀԱՀԳԲ), 24 Ապրիլ 2021
  • Մահացել է լեգենդար հրամանատար Կոմանդոսը՝ Արցախի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը
  • 2021 թ. Ամանորի մաղթանքները հայ ժողովրդին և Հայաստանին
  • VIDEO – Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ
  • Անդրադարձ. Լեռնային Ղարաբաղ. Լոնտոնի Եւ Անգարայի Յաղթանակը՝ Սորոսին Եւ Հայերուն Պարտութիւնը – ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ
  • Անդրադարձ. Լեռնային Ղարաբաղ. Լոնտոնի Եւ Անգարայի Յաղթանակը՝ Սորոսին Եւ Հայերուն Պարտութիւնը – ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ
  • VIDEO – ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ – 22.11.2020
  • Video – «SEVRES-2020». 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի վավերացնելու հնարավորությունը և «Սևր-2» խաղաղության համաժողով գումարելու անհրաժեշտությունը
  • VIDEO – Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանս
  • Սոյն թուականի ապրիլին երկրորդ հրատարակչութեամբ Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը («Yalniz Sahin»)
  • Զօրավար Նարեկ Աբրահամեան. ՆՇՄԱՐ. «Եկուոր քոչուոր թուրքերը եւ մենք Հայերս» – Այսօր յուսամ կ’անդրադառնան եւ շատ արագ կը պատրաստուին դիմակայելու գալիք վտանգը, որ կը սպառնայ Լիբանանի անվտանգութեան
  • Յարութ Սասունեան. Թուրքիա Կը Փորձէ Տիրանալ Երուսաղէմի Հայկական Կալուածներուն

© 2023 Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան).

Made with by Graphene Themes.