Category: Նորություններ

Թուրքիան կարող էր մասնակից լինել ռուսական «Սու-25»-ի խոցմանը. աղբյուր

Սիրիայում խոցված ռուսական «Սու-25» ինքնաթիռի թռիչքի ցածր բարձրությունը կարող էր կապված լինել այն բանի հետ, որ Թուրքիան խոստացել էր «անվտանգության երաշխիք տալ այս տարածքում», հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրը: Հենց Անկարան է վերահսկում Իդլիբի դեէսկալացման գոտին:

Continue reading

Մոդեստ Կոլերով. “Թուրքիան թաղեց ցյուրիխյան արձանագրությունները, Հայաստանը ռիսկի չի դիմում՝ դրանք առոչինչ հայտարարելով. վերլուծաբան”

Թուրքիան փաստացի զոհաբերեց հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները Ադրբեջանի հետ հարաբերությունների պատճառով: Tert.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Նա նշեց, որ այդ արձանագրությունները Թուրքական քաղաքականության հետևանքով ձախողման մատնվեցին: «Թուրքիան, ըստ էության, թաղեց այդ արձանագրությունները, ուստի Հայաստանի որոշումը՝ առոչինչ հայտարարել դրանք, տրամաբանական է, դա իրերն իրենց անուններով կոչելու հորդոր է»,- ասաց վերլուծաբանը:

Continue reading

Սերդար Քորուջու. “Աֆրինը Հայոց ցեղասպանության գործընթացում”

Հայոց ցեղասպանության ժամանակ Աֆրինը կարևոր դեր է ունեցել այն պատճառով, որ մոտ մեկ դար առաջ այդ շրջանում էին գտնվում Քաթմա ուՌաժո ճամբարները։ Ռայմոնդ Գևորգյանի՝ թուրքերեն թարգմանված ու «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից հրատարակված «Հայոցցեղասպանություն» գրքի համաձայն՝  Ցեղասպանության ընթացքում Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի

Continue reading

Տիգրան Փաշաբեզյան. «Աֆրինում Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ»: Իսկ ի՞նչ իրավունքով են այդ զինված ուժերը այնտեղ

Որոնք էլ լինեն թուրքական կողմի բերած փաստարկերն ու արդարացումները՝ նախկինում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային սահմաններին «Եփրատի վահան», իսկ ներկայումս՝ «Ձիթենու ճյուղ» հորջորջմամբ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական գործողությունների ինքնակոչ նպատակների վերաբերյալ, իբր թե՝ «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի»,

Continue reading

Սիրիահայերը ևս ներկայացված կլինեն Սոչիում կայանալիք Սիրիայի ազգային երկխոսության պատվիրակների կազմում

Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության Կոնգրեսի մասնակիցների թվում նաեւ հայեր կլինեն: Սիրիական խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանը եւ Ժիրայր Ռեիսյանը արդեն իսկ գտնվում են Սոչիում: Պատվիրակների մեծ մասը (94.5%) արաբներ կկազմեն: «Ընդհանուր առմամբ Կոնգրեսին ավելի քան 1600 պատվիրակ է հրավիրվել, որոնք ներկայացնում են սիրիական հասարակության բոլոր շերտերը: Ներկայացված են նաեւ քրդեր, եզդիներ, ասորիներ,

Continue reading

Արձակագիր Սամվել Մհերյանի «Այբ Քե» գրքի եւ «Տունդարձի Ճամփան» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը Սանկտ Պետերբուրգում

Հունվարի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Սանկտ Պետերբուրգի եւ Հյուսիս-Արեւմտյան շրջանի առաջնորդ Տեր Պողոս աբեղա Վարդանյանի օրհնությամբ, եւ Հայաստանի Հանրապետության Սփյուրքի նախարարության եւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ

Continue reading

«Bedros Hajian A.A.C.O», ԱՄՆ – Բեդրոս Հաջյանի վարած սենսացիոն հարցազրույցը ԿՀՎ-ի վետերան Ռեյ Մակգովերնի հետ (1980-ական թթ. գլխավորել է Ազգային հետախուզության վերլուծական ծառայությունը) եւ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանի ուղերձը – 27.01.2018

Անգլերեն Bombshell Interview by Armenian American Broadcasting Host Bedros Hajian Interview of Ray McGovern, Veterans Intelligence Professional For Sanity, and Gerald Pechenuk, West Coast Co-ordinator for Lyndon LaRouche Political Action Committee.

Continue reading

Վահան Բաբախանյանի ելույթը Կարո Փայլանի պաշտպանության վերաբերյալ Սանկտ Պետերբուրգի Կառավարության հանձնաժողովի նիստում, Սմոլնու պալատում – 26.01.2018թ.

Միջազգային գործողություն՝ գնահատելու Կարո Փայլանի ծառայություններն ու արժանիքները, եւ պաշտպանելու մարդասերին ու Թուրքիայի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկին, որպես  տարբեր երկրների իրավապաշտպանների եւ ակտիվիստների համատեղ գործունեության օրինակ:

Continue reading

Սարգիս Հացպանյանի հիշատակին

Խորապես ցավում ենք Սարգիս Հացպանյանի, բանիմաց մտավորականի, վառ հայրենասերի ու նվիրյալ ազատամարտիկի վաղաժամ մահվան կապակցությամբ:  Ցավակցում ենք Հացպանյանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին ու գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչում, գնահատում, հարգում ու սիրում էին նրան:  Ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը մեծ կորուստ է կրել:

Continue reading

Առանց Սևրի Խաղաղության պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել

2018 թ. յունուարի 20-ին Երևանի Սմբատ Բիւրատի անուան Հանդիսութիւնների դահլիճում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Պաշտպանության հանձնաժողովը եւ Ազատամարտի Վետերանների Միությունը համատեղ, հանդես գալով ելույթով, այս միտքն արտահայտեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանը:

Continue reading

Load more