Category: Նորություններ

Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջելու են, որ խաղաղապահները դուրս գան, հիմնավորելով, թե կա խաղաղության պայմանագիր. Արտակ Զաքարյան

Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում էլի շարունակել է իր ոճի՝ մանիպուլատիվ, պոպուլիստական եւ անհիմն վտանգավոր հայտարարությունների  շարքերը՝ այս անգամ փորձելով «սվաղել» այն ապիկար, տգետ քաղաքականությունը, որի արդյունքում մեր երկիրը հասել է այս աղետալի իրավիճակին։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Continue reading

«Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռ․ Քոչարյանի գրասենյակի համակարգողի արձագանքը Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, Yerevan.Today-ի  խնդրանքով մեկնաբանել է այսօր ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը,   թե ընդունելով Մադրիդյան փաստաթուղթը՝ Հայաստանի իշխանությունները կասկածի տակ են դրել Արցախի անկախության հանրաքվեն։

Continue reading

«Դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել». Փաշինյանն արեց խոստացած «սենսացիոն բացահայտումը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ արեց խոստացած բացահայտումը, որը պետք է աներ դեռ նախորդ շաբաթ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին: «Այսօրվա գործընթացներին ու որոշ ելույթներին հետևելով՝  տպավորություն եմ ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր

Continue reading

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից օգտագործված «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ այն ոչ միայն չի արտացոլում պատմական եւ քաղաքական իրողությունները, այլեւ կարող է Ադրբեջանի համար ագրեսիվ քաղաքականություն վարելու հնարավորություններ ստեղծել։ Այս մասին  ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ «Մեզ համար այս արտահայտությունը բացարձակապես անընդունելի է։ Տարբեր ժամանակներում

Continue reading

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների Հայտարարությունը

Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում: Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս

Continue reading

Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով պետական ​​հանձնաժողով ստեղծելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով պետական ​​հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։ «Հանձնաժողովի անդամներն են՝

Continue reading

Ստեղծվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով, հայտնի է կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և

Continue reading

5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով. Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն անդրադարձել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին: Նա Facebook-ի իր էջում գրել է. «5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով: .Արցախի կարգավիճակի հարց ընդհանրապես չկա, չկա ինքնորոշման իրավունքի մասին որևէ հիշատակում, փոխարենը շեշտվել է «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքները

Continue reading

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ հանդիպումը. Պայմանավորվել են շարունակել նման հանդիպումները

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից: Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային

Continue reading

ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն Արցախի ապագան վտանգող քայլեր. ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդ

ՀՀ իշխանություններին և համազգային կառույցներին հարկ է զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը: Հայտարարությունը՝ ստորեւ.

Continue reading

Load more