Արմեն Տեր-Սարգսյան. «Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ուղին Սեւրի պայմանագրի իրականացումն է»

«Թուրքիայի Հանրապետության վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը, ըստ էության, Օսմանյան Կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության 1894-1923 թթ. վարած քաղաքականության կրկնությունն է, ինչը մարտահրավերներ ու սպառնալիքներ է պարունակում Թուրքիայի Հանրապետության մեջ ապրող ժողովուրդների եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար», – նշում է փորձագետը:

Արմեն Տեր-Սարգսյան

Մոսկվա, 18 նոյեմբեր 2016 թ., 11:40 – REGNUM

Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը դրսեւորվեց Իրաքի եւ Սիրիայի պատերազմների ընթացքում, երբ Անկարան բացահայտ օժանդակեց սիրիական ընդդիմությանը, այդ թվում եւ ահաբեկչական խմբավորումներին: Այդ մասին հայտարարեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը ելույթ ունենալով՝ «Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը. մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով համաժողովում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին REGNUM լրատվական կենտրոնում:

Արմեն Տեր-Սարգսյանի բնորոշմամբ՝ դա արտահայտվեց Սիրիայի հյուսիսային տարածքներ ներխուժման, Հալեպում հումանիտար աղետի բռնկման, բռնի տեղահանվածների հարցով Եվրոպային ահաբեկելու գործողություններում:

«1920 թ. կնքված Սեւրի խաղաղության պայմանագիրը, ըստ էության, խաղաղության պայմանագիր է եւ դա վավերացնելու, դրա բոլոր որոշումները հարգելու եւ իրականացնելու միջոցով է հնարավոր Մերձավոր Արեւելքում հաստատել կայուն խաղաղություն ու իրական համագործակցություն: Սեւրի խաղաղության պայմանագրի առաքելությունը տարածաշրջանի համար ավարտված չէ: Հայերի, ասորիների, հույների, ալեվիների, արաբների, քրդերի ու նույնիսկ թուրքերի իրավունքները հարգելով եւ դրանք իրականացնելով է հնարավոր տարածաշրջանում հասնել իրական արդարության ու խաղաղ գոյակցության», – ընդգծեց փորձագետը:

https://regnum.ru/news/polit/2206970.html