Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)

Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թվականի այցերին նվիրված հատուկ փոստային նամականիշներ են լույս տեսել: Նամականիշների շարքում տեղ են զբաղեցրել Հռոմի պապի Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան կատարած այցելությունների վերաբերյալ նամականիշները:

Հայաստան կատարած այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է:

Վատիկանի պաշտոնական կայքում նշվում է, որ նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով:

News.am