Երկրորդ նստաշրջանի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)

առաջին գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգ

 

17-20-ը հոկտեմբերի, 2014 թ., Երեւան

 ***

17.10.2014 թ.

Նախապատրաստական նիստ, 10:00-ին

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման երկրորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներ:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման երկրորդ նստաշրջանի Օրակարգի նախագծի հաստատում, որը ընդունված էր Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահության նիստով՝ 17.09.2014 թ., N -23:

***

 18.10.2014 թ.

Առաջին նիստ, 10:00-ից 12:00

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
  3. Հարգանքի տուրք Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Լյուդվիգ Պետրոսյանի եւ Արեւմտյան Հայաստանի ինքնապաշտպանության ուժերի ազատամարտիկ Վարդան Անտրեյանի հիշատակին:
  4. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:
  5. Նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
  1. Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը կատարված աշխատանքների մասին:
  2. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Քարտուղար ընտրելու մասին:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում (2014-ի հունվար-հոկտեմբեր) ընդունված օրենքների եւ որոշումների հաստատում:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:

 

Ընդմիջում՝ 12:00-13:00:

***

        Երկրորդ նիստ, 13:00-ից 15:00

 

  1. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի Նախարար Մարտիրոս Շահբազյանի զեկույցը նախարարության աշխատանքների մասին, կապված Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության անձնագրերի տրամադրման հարցի հետ:
  2. ԱՄՆ-ում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հյուպատոս Կարո Արմենյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության անձնագրերի եւ հյուպատոսական աշխատանքների վերաբերյալ ԱՄՆ-ում:
  3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար Վրեժ Քյոսայանի զեկույցը «Հայոց լեզվի խնդիրները Արեւմտյան Հայաստանում» թեմայով:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:

 

Այցելություն Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր՝ 15:00-ից 18:00:

 

Պաշտոնական ճաշկերույթ՝ 20:00-ից 23:00:

***

19.10.2014 թ.

Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 13:00

 

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը եւ քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ»:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 10-րդ տարեդարձի առիթով արված հայտարարությունը:
  3. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ելույթը «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ»-ի մասին:
  1. Հայտարարություն՝ «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին»:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:

 

Ընդմիջում՝ 12:00-13:00:

***

      Չորրորդ նիստ, 13:00-ից 15:00

 

  1. ԱՀՀ-ի կողմից իրականացվող Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացը հայկական խնդիրների ենթատեքստում:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը:
  3. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  4. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
  5. Նիստի փակումը:

 

Բարեգործական համերգի, ցուցահանդեսի եւ նվիրատվության միջոցառում՝           ի աջակցություն Քեսապի ազատագրությանը մասնակցած զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին:

Սկիզբը ժամը՝ 17:00-ին:

 

Ճաշկերույթ՝ 20:00-23:00:

***  

  1. Այցելություն Սուրբ Էջմիածին, 10:00-ից 12:00:
  2. Մամլո ասուլիս «Նոյյան Տապան» Lրատվական գործակալությունում, 12:00-ին:
  3. Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովներում, 13:00-ից 16:00:

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

17.10.2014թ..,

Երեւան