Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հայտարարությունը ասորիների ցեղասպանության դատապարտման մասին

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հայտարարությունը

ասորիների ցեղասպանության դատապարտման մասին

 

Առաջնորդվելով՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» (9-ը դեկտեմբերի 1948 թ.) եւ «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» (26-ը նոյեմբերի 1968 թ.) կոնվենցիաների պահանջներով,

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը դատապարտում է 1915-1923 թթ. թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից Միջագետքում իրականացված ասորիների ցեղասպանությունը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը զորակցում է ասորի բարեկամ ժողովրդին նրա իրավունքների պաշտպանության հարցերում եւ աջակցում ցեղասպանության հետեւանքների վերացման ու արդարության հաստատման գործում:

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

28.03.2015թ.