Ֆինանսական եւ տնտեսական հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Ֆինանսական եւ տնտեսական հարցերի հանձնաժողով

Նանձնաժողովի նախագահ` Արտաշես Միքաելյան

Հանձնաժողովի անդամներ`

  • Աթաքյան Վլադիմիր
  • Ավթանդիլյան Վանյա
  • Արամյան Հրայր
  • Բալեան Գեորգիս
  • Բանգոյան Արմեն
  • Բեգլարյան Լեւոն
  • Կարագոզյան Կարապետ
  • Համբարձումյան Հրաչյա
  • Մանջիկեան Վարդան
  • Մելիքջանյան Արսեն
  • Մուրադյան Վալերա
  • Շիրինյան Հրաչյա
  • Սարյան Աշոտ
  • Տեր-Հովհաննեսով Կոնստանտին
  • Տեր-Մարտիրոսյան Արամ
  • Տոնոյան Արմեն
  • 1
  • Միքաելյան Արտաշես

 

Հանձնաժողովը խնդիր ունի՝

-ուսումնասիրելու եւ պատրաստելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման աշխարհում գոյություն ունեցող սոցիալական ամենաընդունելի մոդելը, կամ մշակել տնտեսության զարգացման սոցիալական սեփական այն մոդելը, որը կապահովի եւ՛ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ ստեղծագործելու իրավունքը, եւ՛ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախությունը, Արեւմտյան Հայաստան պետության տնտեսական ամրությունը:

-մշակելու տնտեսության բոլոր ճյուղերի՝ գյուղատնտեսության, արտադրության եւ ֆինանսների հավասարաչափ զարգացումը պետության կրթության եւ գիտության համակարգերի հետ սերտ համագործակցությամբ:

Հանձնաժողովը խնդիր ունի նաեւ՝

-մշակելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հիմնադրամի հայեցակարգը,

-հիմնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկյան Հայաստանի Կենտրոնական բանկերը,

-խորը ուսումնասիրելու եւ հետազոտելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկյան Հայաստանի տնտեսական աշխարհագրությունն ու դրանից բխած ներուժը: