Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով

Նանձնաժողովի նախագահ` Նարեգ Աբրահամեան

Հանձնաժողովի անդամներ,

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը խնդիր ունի ներկայացնելու Արեւմտյան Հայաստան Հանրապետության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային անվտանգության եւ պաշտպանության հայեցակարգը, որը կդառնա համապարփակ ծրագրի հիմքը:

Դրա համար հանձնաժողովը հիմք է ընդունում՝

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի պաշտոնական հայտարարությունը, ընդունված` 2004 թվականի դեկտեմբերի 17-ին,

-Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին հռչակագիրը, ընդունված` 2007 թվականի հունվարի 20-ին,

-Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման մասին որոշումը, ընդունված` 2011 թվականի փետրվարի 4-ին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ընդունված պետական համակարգի մասին որոշումը, ընդունված` 2011 թվականի մարտի 20-ին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին որոշումը, ընդունված՝ 2011 թվականի մարտի 29-ին:

Ինչպես նաեւ՝

-Արեւմտյան Հայաստանի հայերի, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության Ինքնապաշտպանության հատուկ ուժերի ստեղծման գործընթացի մասին Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագիրը, հրապարակված՝ 2011 թվականի դեկտեմբերի 26-ին:

Հանձնաժողովը հաշվի է առնում նաեւ՝

-Հատուկ զինվորական ատյան ստեղծելու մասին Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագիրը, հրապարակված՝ Ռաս ալ Այն, հունվարի 18, 2013 թ.:

-Արեւմտեան Հայաստանի պաշտպանության ուժերի Զորականների երդումը, ընդունված՝ 26.11.2012,

Կանոնագիրքը, Վարքականոնը: