Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի շնորհավորանքը Հայության 2017 թվականի Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի շնորհավորանքը Հայության 2017 թվականի Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ

(Հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով)

2017г. – Новогоднее и Рождественское поздравление Президента Республики Западная Армения Арменака Абрамяна

(На армянском и французском языках)

 

2017 թուականի Նոր Տարուայ Նախագահական Մաղթաքները

Յարգելի հայրենակիցներ,

Ես լաւ գիտեմ մեր այսօրուան վիճակը՝ մանաւանդ երբ տեղեկութիւն ստացած եմ, թէ ինչ տեղի ունեցած է Հայաստանի Հանրապետութեան սահմանին գտնուող Չինարի գիւղին մօտ:

Ամիջապէս ցավակցություներս յայտնեցի զոհուածներու ընտանիքներուն,

Այսօր կ՛ուզեմ որ վստահ ըլլաք՝ մեր դիրքը պարզ է, այս բոլոր յանցագործութիւնները պիտի ունենան համարժէք պատասխաններ:

Սիրելի հայրենակիցներ,

Թոյլ տուէք ինծի, որ Հայ ժողովուրդին մաղթեմ յաջողութիւն, կամք եւ կորով՝ յանուն մեր իրաւունքներուն և հայրենատիրութեան, պահաջատիրութեան խնդրի արդարացի  լուծման, հիմք ընդունելով այն փաստը, որ մենք բնիկ ժողովուրդն ենք մեր հայրենիքին, նաև այն փաստերը,

Որ 9 Մայիս  2016  թ.-ին –  Արեւմտեան  Հայաստանի  Հանրապետութեան Նախագահական

Հրամանագիրով վաւերացրուած է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը,

Որ 24 Յունիս 2016 թ.-ին – Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահական Հրամանագիրով վաւերացուած է Սեւրի խաղաղութեան պայմանագիրը,

Որ 9 Օգոստոսի 2016 թ.-ին – Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահական Հրամանագիրով վաւերացուած է Ծովի Պայմանադրութիւնը (կոնվենցիան),

Որ 1 հոկտեմբեր 2016 թ.-ին – Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահական Հրամանագիրով ընդունուեցաւ Մոնտեվիդեոյի Պայմանադրութիւնը (կոնվենցիան) պետութիւններու իրաւունքներուն մասին,

Որ 16 Հոկտեմբեր 2016 թ.-ին – Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահական Հրամանագիրով Հայ Լեգեոնը կը կազմէ Կամաւորականներու Պահեստային Գումարտակ,

Որ 11 Նոյեմբեր 2016 թ.-ին – Արեւմտեան Հայաստանի  Հանրապետութեան Նախագահական Հրամանագիրով բարձրացուեցաւ որոշում՝ Ռաֆայել Լեմկինին ճանչնալու որպէս «Արդարադատ գործիչ» Հայաստանի համար:

Թող 2017 թուականը ըլլայ արդար և իմաստալից տարի:

Ձեզի հետ Միասին 2017 թուականին ունինք կարեւոր հանդիպումներ՝ բացի մեր  ամէնօրեայ աշխատանքներէն:

Ինչպէս 19 Յունուարին՝ երբ նոյն օրը 1920 թ,-ին Դաշնակից տէրութիւնները ճանաչած են Արեւմտեան Հայաստանի պետութեան անկախութիւնը՝ որպէս Հայաստան և որպէս Հայկական պետութիւն,

Ինչպես Հայ Լեգէոնի հարիւրամեայ տարեդարձը,

Ինչպէս միասնաբար պիտի Պատրաստուինք 2018 թ,-ի Խորհուրդարանի ընտրություններուն համար,

Ինչպէս պիտի Պատրաստենք Ռուսական Հռչակագիրի (դեկրետի) հարիւրամեակի տարեդարձը՝ որպէս Արեւմտեան Հայաստանի անկախութեան առաջին պաշտօնական ճանաչման յուշ, երբ 11 Յունուար 1918 թ.-ին Ռուսաստանը ճանչած է Արեւմտեան Հայաստանի Հայերու ինքնորոշման իրաւունքը՝ մինչեւ անկախութիւն,

Ինչպէս 22 Նոյեմբերին իր իրաւարար վճռի հետ՝ ԱՄՆ-Ի 28-րդ Նախագահ Վուդրո Ուիլսընը ամրագրեց մեր անժամանցելի և անբեկանելի իրաւունքը:

Թոյլ տուէք՝ որ շնորհաւորեմ Հայրենիքի մէջ և Հայրենիքէն դուրս ապրող մեր հայրենակիցներու Նոր Տարին:

Կը Մաղթեմ Արեւմտեան Հայաստանի պաշտպանական ուժերուն՝ Մերձաւոր արեւելքի հայերուն և այլ բնիկ ժողովուրդներուն (Յոյներ, Ասորիներ, Եզդիներ, Արեւիներ եւ Քրդեր) ուժեղ դիմադրութիւնը մինչեւ խաղաղութիւն, շուտով նորեն կը միանանք:

Մենք ամէն ինչ կ՛ընենք՝ որպեսզի 2017 թուականը ըլլայ վճռական և դրական փոփոխութիւններու տարի,

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի անդամներուն, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան անդամներուն, Ազգային ժողովի պատգամաւորներուն և, արտերկրի հայկական կառոյցներուն՝ կը մաղթեմ արդիւնաւետ տարի, թող այդ դրական փոփոխութիւնը հիմք հանդիսանայ խորքային եւ ներդաշնակ գործունէութիւն իրականացնելու համար,

Ինչպէս միշտ՝ մենք ուժեղ կ;լլանք միասնական, և նպատակասլաց՝ ազգային գերակայ խնդիրները լուծելու դժուարին ճանապարհին:

Թող 2017 թուականը ըլլայ արդար պահանջներու իրականացման տարի:

Անգամ մը եւս կը շնորհաւորեմ բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, և կը  ցանկանամ գալիք տարին բերէ նորանոր յաջողութիւններ, նպատակներու և երազանքներու իրականացում:

Նոյնիսկ երբ անոնց հետ չենք՝ մենք մտքով կը մնանք մեր ազատամարտիկներուն կողքին:

 

Արմենակ Աբրահամեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

31 Դեկեմբեր 2016թ.