Զորավար Նարեգ Աբրահամեանի 70-ամյա Հոբելյանը. Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի շնորհավորական ուղերձը

Շնորհավորական ուղերձ

 Հարգելի ընկերներ

Այսօր՝ 2023 թ. մայիսի 4-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, սփյուռքի հասարակական-քաղաքական եւ ռազմական գործիչ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Լիբանանի հայ համայնքի վառ ներկայացուցիչ, ազատամարտիկ, լիբանանյան և արցախյան պատերազմների մասնակից, Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի գեներալ-գնդապետ, Զորավար ՆԱՐԵԳ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ծննդյան օրն է՝ 70-ամյա Հոբելյանը:

Նարեգ Աբրահամեանն այն վեհ ու առինքնող կերպարն է, ով իր 70 տարիների ընթացքում բոլորի համար դարձել է հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

Լինելով մեր Հայրենիքի պաշտպանների հերոսական սերնդի վառ ներկայացուցիչն եւ լինելով  Կիլիկիայի հայերի հետնորդը, Նարեգ Աբրահամեանն ապրում է Հայրենիքի, այդ թվում՝ Հայկական Կիլիկիայի կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես հայկական օջախի պահապան հայր, Արցախի ազգային-ազատագրական պայքարի կազմակերպիչներից մեկը՝  նա այդ վսեմ զգացումները փոխանցում է իր զավակներին, երիտասարդ զինվորներին և Ազատամարտիներին, ովքեր այսօր ապրում են հայկական այս բարձր արժեքներով։ Դա իր հոգու թելադրանքն է։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր եւ հասարակական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ եւ ռազմական կառույցների կազմավորման գործում, այդ թվում` որպես Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Նարեգ Աբրահամեանին 70-ամյա Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
04.05.2023 թ.