ԿԱՐԻՆԵ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՈՎԱՅԻ 50-ամյա Հոբելյանը. Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի շնորհավորական ուղերձը

 Հարգելի ընկերներ

Այսօր՝ մարտի 7-ին, մեր սիրելի ընկերուհու, հարգելի ընկեր ու համախոհ, տաղանդավոր բժիշկ, միջազգային բժշկական կենտրոնի գիտական ​​ղեկավար, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր ԿԱՐԻՆԵ ՏԵՐՀՈՎՀԱՆՆԵՍՈՎԱՅԻ ծննդյան օրն է՝ 50-ամյա Հոբելյանը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր ու գիտական ​​գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Կարինե Տեր-Հովհաննեսովային 50-ամյա Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
07.03.2022 թ.