ԲԵԴՐՈՍ ՀԱՋԵԱՆԻ 60-ամյա Հոբելյանը. Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի շնորհավորական ուղերձը

Հարգելի ընկերներ

Այսօր՝ հունվարի 13-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, սփյուռքի հասարակական – քաղաքական գործիչ, ԱՄՆ հայ համայնքի վառ ներկայացուցիչ, անվանի լրագրող եւ նշանավոր իրավապաշտպան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության Հատուկ լիազորություններով Նախարար  ԲԵԴՐՈՍ ՀԱՋԵԱՆԻ ծննդյան օրն է՝ 60-ամյա Հոբելյանը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր, լրագրողական եւ իրավապաշտպան գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության Հատուկ լիազորություններով Նախարարի պաշտոնում:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Բեդրոս Հաջեանին 60-ամյա Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

13.01.2022 թ.