ԴԱՎԻԹ ԲԱԼԱՅԱՆԻ 80-ամյա Հոբելյանը. Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի շնորհավորական ուղերձը

Հարգելի ընկերներ

Այսօր՝ հունվարի 22-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, Մոսկվայի հայ համայնքի վառ ներկայացուցիչ, Մոսկվայի հայկական ազգային-մշակութային ինքնավարության եւ Մոսկվայի հայ համայնքի խորհուրդների անդամ, անվանի լրագրող, Ռուսաստանի Դաշնության եւ Սփյուռքի առաջատար հայկական տեղեկատվական միջոցներից մեկի` մոսկվայի «ՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ» ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր ԴԱՎԻԹ ԲԱԼԱՅԱՆԻ ծննդյան օրն է՝ 80-ամյա Հոբելյանը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր եւ լրագրողական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) Լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Դավիթ Բալայանին 80-ամյա Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

22.01.2022 թ.