Շուշաննա Սիմոնյանի մայրիկի՝ Ծաղիկ Վլադիմիրի Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Խորապես ցավում ու ցավակցում ենք Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Վոլգոգրադի և Մոսկվայի հայ համայնքի ակտիվ գործիչ, տաղանդավոր բժիշկ – անոթային վիրաբույժ  Շուշաննա Սիմոնյանին՝ նրա սիրելի մայրիկի Ծաղիկ Հովհաննիսյանի հանկարծակի մահվան կապակցությամբ։

Ծաղիկ Հովհաննիսյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 1-ին Հայաստանում, Սարդարապատում։ Սակայն՝ Սպիտակի երկրաշարժից հետո տեղափոխվել է Ռուսաստան և ապրել Վոլգոգրադ քաղաքումում։

Ծաղիկ Հովհաննիսյանը հայության այն սերնդի ներկայացուցիչներից էր, որ ապրելով Հայրենիքից հեռու, սակայն Հայրենիքի սերն ու կարոտը սրտում, եւ որպես հայկական օջախի պահապան մայր, փոխանցում այդ վսեմ զգացմունքները իր զավակներին ու թոռներին։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական հայը եւ քաղաքացին։

Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների կողմից հայտնում ենք խորին ցավակցություններ եւ այս դժվարին պահին նաեւ զորակցություն մեր շատ սիրելի ընկերոջն ու գործընկերոջը՝ Շուշաննա Սիմոնյանին, նրա ընտանիքին ու հարազատներին։

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ

11․11․2021 թ․