Մացակ Փոլադյանի Հոբելյանը. Շնորհավորական ուղերձ

Հարգելի ընկերներ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, սփյուռքի հասարակական – քաղաքական գործիչ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Մացակ Փոլադյանի ծննդյան օրն է՝ 60-ամյա Հոբելյանը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու դերը որպես Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Մացակ Փոլադյանին Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աչխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

16.09.2021 թ.