ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հունիսի 21-ի նիստում հաստատեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրողների ցուցակում  ընդգրկված ընտրողների թիվն է 2 միլիոն 591 հազար 316, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը 1067, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների ընդհանուր թիվը` 2451, ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 595 հազար 334, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը  1 միլիոն 282 հազար 411 կամ 49, 4 տոկոս:

Անվավեր քվեաթերթիկները թիվը կազմել է 4682:

Անճշտությունների չափը՝ 1110 է:

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայներն ու տոկոսները.

1.            «Արդար Հայաստան» կուսակցություն –       0.31% (3922)

2.            «Հայ ազգային  կոնգրես» կուսակցություն – 1,54% (19690)

3.            «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 53,92 % (687 414)

4.            «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն – 0,36% (4623)

5.            «Ազատություն» կուսակցություն – 0,14 % (1844)

6.            «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23 % (66647)

7.            «Միասնական Հայրենիք» կուսակցություն – 0,08 % (957)

8.            Համահայկական ազգային պետական (ՀԱՊ) կուսակցություն – 0,06 % (803)

9.            «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1,22 % (15571)

10.          «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – 0,95 % (12164)

11.          «Հանրապետություն» կուսակցություն – 3,04 % (38730)

12.          «Հայոց Հայրենիք» կուսակցություն – 1,03 % (13119)

13.          «Ազատ Հայրենիք» կուսակցություն – 0,32 % (4136)

14.          «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3,95 % (50419)

15.          Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 0,39 % (5021)

16.          «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցություն – 1,22 % (15546)

17.          «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 0,3 % (3773)

18.          «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք –1,5 % (19145)

19.          «Ազգային օրակարգ» կուսակցություն – 0,06 % (721)

20.          «Վերելք» կուսակցություն –  0,1 % (1259)

21.          Ազատական կուսակցություն – 1,17 % (14935)

22.          Հայաստանի եվրոպական կուսակցություն – 0,22 % (2786)

23.          «Հայաստան» դաշինք – 21,04 % (268300)

24.          Ազգային-ժողովրդավարական բեւեռ կուսակցություն – 1,47 % (18773)

25.          «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 0,28 % (3561)

https://res.elections.am/images/doc/reg20.06.21.pdf