ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ – Սեւ լճի 30 տոկոսի համար իրավիճակի սրման չենք գնալու. Նիկոլ Փաշինյան

Կարծում եմ՝ այն պատերազմից, որն Ադրբեջանը մեզ ուզում է պարտադրել, կարելի է եւ պետք է խուսափել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե դա երաշխավորված չի, ցավոք, բայց մենք այսօր միջազգային հանրության աչքի առաջ շատ հստակ ասում ենք՝ սահմանի խնդիր կա, մենք հետ ենք քաշվում, ոչ ադրբեջանցի զինվոր կա, ոչ էլ հայ զինվոր, միջազգային դիտորդները գալիս են, գնում ու փաստաթղթերով նայում ենք՝ այդ գծում սահմանը ոնց է անցնում։ Սովետական միության քարտեզներ հրապարակվեցին, բոլորս տեսանք, որ էն վերեւի մի հատվածի սահմանն անցնում է ջրի մեջով, 20 թե 30 տոկոսն է՝ էական չի։ Նայենք, ուսումնասիրենք, եթե իրոք այդպես է, ասենք՝ հա՞, թե՞ այդ Սեւ ջրի 30 տոկոսի համար պատերազմ սկսենք։ Սեւ լճի 30 տոկոսի համար իրավիճակի սրման չենք գնալու։ Կարելի է մի քանի օրվա մեջ զորքերը հետ քաշել, մինչեւ դիտորդները կգան»,- ասաց նա։

News.am