Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց

Ադրբեջանական Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:

Նա Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար և շեշտել, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Lragir.am