01.06.2020 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության ընդլայնված  նիստի հրավեր

 Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 01.07-2020 թ. Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 21-00-ին, (Հայաստան)
ժամը 20-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (Ֆրանսիա)

ժամը 10-00-ին, (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:

Նիստի օրակարգ 

1. Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանսի անցկացման նախապատրաստական ​​աշխատանքների մասին:

(Միջազգային կոնֆերանսի ամբողջական անվանումը. «Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակը և Հայկական հարցի ու Մերձավոր Արևելքի ճգնաժամի լուծման ուղիները. Պատմա-իրավական վերլուծություններ և արդի հիմնախնդիրներ։

Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը Սևրի պայմանագրի դրույթների իրականացման համատեքստում՝ որպես Մեծ Մեդձավոր Արևելքի, Միջերկրածովային և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների և ժողովուրդների միջև կայուն, հարատև և արդար խաղաղության ու իրական համագործակցության ուղի»։ Անցկացման ժամկետը և  վայրը. 2020 թ. օգոստոսի 10-ից 11-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի արվարձանում՝ Սևր քաղաք)

2. Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

 Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

30.06.2020 թ.