VIDEO – Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանս

2020 թ. օգոստոսի 10-ից 11-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի արվարձանում՝ Սևր  քաղաքում, որտեղ ուղիղ 100 տարի առաջ՝ 1920 թվականին, ստորագրվեց Սևրի խաղաղության պայմանագիրը՝ որպես Վերսալյան համակարգի կարևորագույն պայմանագրերից մեկը, որի ստեղծումը նշանավորեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, տեղի ունեցավ Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական ​​կոնֆերանս:

Միջազգային կոնֆերանսի ամբողջական անվանումը. «Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակը և Հայկական հարցի ու Մերձավոր Արևելքի ճգնաժամի լուծման ուղիները. Պատմաիրավական վերլուծություններ և արդի հիմնախնդիրներ։

Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը Սևրի պայմանագրի դրույթների իրականացման համատեքստում՝ որպես Մեծ Մեդձավոր Արևելքի, Միջերկրածովային և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների և ժողովուրդների միջև կայուն, հարատև և արդար խաղաղության ու իրական համագործակցության ուղի»։

Միջազգային կոնֆերանսի անցկացման նախաձեռնողներն ու կազմակերպիչներն էին Արևմտյան Հայաստանի Կառավարությունն ու Ազգային ժողովը (Խորհրդարանը) և Հատուցոմների և վերականգնման միջազգային անկախ իրավա-փորձագիտական կենտրոնը:

Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտա-դիվանագիտական ​​ կոնֆերանսի շրջանակներում քննարկվեցին հետեւյալ հարցերը.

1) Սևրի խաղաղության պայմանագրի՝ որպես Վերսալյան համակարգի կարևորագույն պայմանագրերից մեկի, պատմական նշանակությունը և պատմաիրավական վերլուծությունը:

2) Սևրի խաղաղության պայմանագրի դասերը և դրա հետևանքները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի համար:

3) Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման գործում:

4) 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի վավերացման իրավական հիմքերը և հնարավորությունը:

5) «Սևր-2» խաղաղության համաժողով հրավիրելու և իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր (legally binding treaty) ստորագրելու անհրաժեշտությունը և դրա անվերապահ կատարելու` որպես կայուն, հարատև և արդար խաղաղության ուղի  Մեծ Մերձավոր Արևելքի, Միջերկրածովային և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների և ժողովուրդների միջև իրական համագործակցության հաստատում:

6) Արևմտյան Հայաստանի պետականության վերականգման և Հայկական հարցը լուծման ուղիները:

7) Արևմտյան Հայաստանը և հարակից պետությունները. պատմա-իրավական վերլուծություն և ժամանակակից խնդիրներ:

8) Մերձավոր Արևելյան ճգնաժամ.

Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում և հարակից պետություններում:

9) 1894-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Օսմանյան կայսրության, Արևելյան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև ասորիների, Պոնտոսի հույների և այլ բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում. Միջազգային ճանաչում, դատապարտում և հասցված վնասի փոխհատուցում:

10) Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդների ժամանակակից հիմնախնդիրները և նրանց իրավունքների պաշտպանությունը:

11) Մեծ Մերձավոր Արևելքի հայ և այլ բնիկ ժողովուրդների հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը խաղաղ պայմաններում, պատերազմական գործողությունների և ահաբեկչությունի ժամանակ: