11.03.2020 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի հրավեր

 Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 11-03-2020 թ. Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (Ֆրանսիա)

ժամը 10-00-ին, (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստին:

Նիստի օրակարգ

1) Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ – 2020 թվականի Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի՝  Գերմանիայի քաղաքական գործիչների եւ գիտնականների կողմից  դիմումի մասին:

2) 2020 թ. մարտի 22-ից 25-ը Շուշիում անցկացվող «Ադրբեջանի ցեղասպանական քաղաքական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» նվիրված Շուշիի հայ բնակչության կոտորածների 100-րդ տարելիցին միջազգային գիտագործնական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների մասին:

3) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի ֆինանսատնտեսական զարգացման ուղիների եւ ֆինանսավորման ծրագրերի վերաբերյալ:

4) Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ կապված Թուրքիայի Հանրապետության ագրեսիայի եւ այս առումով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դիրքորոշման ու գործողությունների մասին:

5) Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

 Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

10.03.2020 թ.