Category Archive: ԱՀՀ Նախագահ

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Ռադիկ Խամոյան. «Մերձավոր Արեւելքում արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրը, որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ու համագործակցության չորրորդ բաղադրիչ»: Ելույթ

Մերձավոր Արեւելքում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում տեղի հայ համայնքների կենսագործունեությունն վաղուց արդեն էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կենսագործունեությունից: Այդ իմաստով՝ նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները, նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ …

Continue reading »

2017 թ. օգոստոսի 7-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) զոհված ազատամարտիկների հիշատակին (Ֆոտոհաղորդագրություն)

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) նահատակների հիշատակի օրը՝ 2017 թ. օգոստոսի 7-ին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի եւ Փոխվարչապետ Պետրոս Քեշիշօղլյանի գլխավորությամբ, իրենց ընտանիքների անդամների հետ միասին, այցելեցին Երեւանի Եռաբլուր Զինվորական Պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) զոհված ազատամարտիկների հիշատակին: Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի …

Continue reading »

Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ

Արցախի Հանրապետության Մեծարգո Նախագահ Բակո Սահակյանին  Մեծարգո Նախագահ  Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ:  Համոզված ենք, որ նույն իմաստությամբ ու նվիրումով շարունակելու եք Ձեր նվիրական գործունեությունը ի շահ՝ Արցախի Հանրապետության ու ժողովրդի իրավունքների պաշտպանության. ազատության, անվտանգության ու բարգավաճման:  Հայտնում ենք Ձեզ մեր անվերապահ աջակցությունը բացառապես բոլոր հարցերում ու նախաձեռնություններում ի շահ՝ հայկական …

Continue reading »

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանի ուղերձը պաշտոնյաներին, պատգամավորներին ու քաղաքացիներին

Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ պարտքս եմ համարում հանդես գալ ազգային – պետական ռազմավարության տեսակետից կարեւոր երեք հարցադրումների նկատմամբ վերաբերմունքով եւ դիրքորոշումով: Դրանք են՝ -Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման գործընթացի մասին: -Միջազգային պայմանագրերի վավերացման հարցի մասին: -Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունների մասին:   Սահմանադրության ընդունման ու հաստատման գործընթացի մասին: Սահմանադրության ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականությունից …

Continue reading »

ԱՀՀ Նախագահի № 2 (11.06.2017 թ.) Հրամանագիրը Տիգրան Փաշաբեզյանին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագիրը  Թիվ 2, 11.06.2017 թ. ( Տիգրան Փաշաբեզյանին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին) «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ 44-րդ հոդվածի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2017 թ. հունիսի 11-ի 5-րդ նստաշրջանի որոշման համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ …

Continue reading »

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Ռադիկ Խամոյանը

2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Ռադիկ Խամոյանը: Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի …

Continue reading »

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ` Ռադիկ Խամոյան – (11.06.2017թ – մինչեւ օրս)

Ռադիկ Խամոյան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ  է ընտրվել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում՝ 11 հունիսի 2017 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր  Ընտրվել է 2015 թ. դեկտեմբերի 27-ին կոպտացիայի միջոցով՝ թափուր տեղերը լրացնելու նպատակով անցկացված լրացուցիչ ընտրությունների ընթացքում: Լիազորությունները հաստատվել են Խորհրդարանի առաջին գումարման երրորդ նստաշրջանում 27.12.2015 թ Արեւմտյան Հայաստանի Ազգային …

Continue reading »

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները դադարեցված են

2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում ընդունվել է որոշում 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով: Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընդունած որոշման մեջ մասնավորապես նշված …

Continue reading »

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, որպես շարունակող պետություն

Թիւ 12 – 2014-02-23 Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920-ին ճանաչված Հայկական պետության՝ Հայաստանի, շարունակությունը: Հայկական պետության՝ Հայաստանի, անկախությունը ճանաչվել է 1920 թվականի հունվարի 19-ին: Սեւրի պայմանագրի 93-րդ հոդվածով հաստատված են Հայաստան պետության մեջ բնակվող փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Հոդված 1 – Հիմք ընդունելով այն փաստերը, որ Հայկական պետությունը Դաշնակից տերությունների կողմից՝ …

Continue reading »

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

  Սույն Հրամանագրով հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Զինանշանը: Զինանշանը վահան է, երկու եզրաշերտերով՝ կապույտ եւ ծիրանագույն: Վահանի վրա հավերժության նշանն է՝ ութանկյան մեջ, որի ճառագայթների շարունակման միջոցով վահանը բաժանվում է չորս մասի: Զինանշանի բոլոր գույները կրկնում են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Դրոշի գույները՝ կապույտ, ծիրանագույն, մուգ կապույտ, սպիտակ: Ստորեւ տրված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Զինանշանի …

Continue reading »

Older posts «