Category Archive: Մշակույթ

Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)

Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թվականի այցերին նվիրված հատուկ փոստային նամականիշներ են լույս տեսել: Նամականիշների շարքում տեղ են զբաղեցրել Հռոմի պապի Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան կատարած այցելությունների վերաբերյալ նամականիշները: Հայաստան կատարած այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է: Վատիկանի …

Continue reading »

Էռնեստ Գրիգորյան. «ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ»: (Փիլիսոփայության միջազգային օրվա` 2017 թ նոյեմբերի 16-ի, կապակցությամբ.)

Փիլիսոփայության դերը կարելի է նույնացնել ընտանիքի նկատմամբ հոգատարությամբ վերաբերվող հոր դերի հետ: Մեծ Հոր խիստ հսկողության տակ են աճում ու զարգանում մշակույթը և հասարակությունը, արմատախիլ են արվում մոլախոտերն ու մակաբույծները: Հենց այսպիսի փիլիսոփայությունն է կյանքին հաղորդում հոգևորը, իմաստավորում է գործերն ու արարքները: Իսկ դա նշանակում է,որ այսպես է ստեղծվում իրական եւ գործնական կյանքը: Առանց փիլիսոփայական …

Continue reading »

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Յուլիա Գյոլոյան. «Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում բնակվող հայրենակիցների հետ մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին»: Ելույթ

Այսօրվա թեման` ինձ հարազատ մշակույթն է: Կա այսպիսի կարծիք, որ մշակույթը ընդամենը գեղեցկացնող և զարդարող մասն է կազմում մեր կյանքի: Ես կտրականապես համաձայն չեմ այս կարծիքին, հիմա չեմ մանրամասնի, միայն կասեմ, որ մշակույթը հիմքն է մեր առօրյայի և ընդհանուր առմամբ` կյանքի: Թույլ տվեք համառոտ ներկայացնել մեր ծրագրերից երեքը: Կցանկանամ ուշադրություն դարձնեք և ըստ հնարավորության աջակցեք …

Continue reading »

Շողիկ Փահլևանյան. «Երգի միջոցով լեզու դասավանդելն ավելի հաճելի և դյուրին է»

Վերջերս լույս տեսավ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն և մանակավարժ, մ. գ. թ. Շողիկ Փահլևանյանի «Հայկական երգերի ժողովածու» աշխատությունը: Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-իհարցազրույցը հեղինակի հետ: -Տիկի´ն Շողիկ, վերջերս տպագրվեց Ձեր նոր գիրքը՝ «Հայկական երգերի ժողովածու»: Ի՞նչն է առիթ հանդիսացել հրատարակելու նման ձեռնարկ, և ո՞րն է վերջինիս առաքելությունը: – «Հայկական երգերի ժողովածու»-ի …

Continue reading »

Երեւան (Հռոմից հին մայրաքաղաք)

Երեւան (Հռոմից հին մայրաքաղաք)   Please follow and like us:

Իրանը 629-ամյա զանգը կվերադարձնի Աղթամար կղզու Սուրբ Խաչի հայկական եկեղեցուն

Իրանը կվերադարձնի 629-ամյա զանգը, որը պատկանում էր Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն, գրում է Asbarez-ը։ Զանգը հայտնվել էր Իրանում անհայտ հանգամանքներում։ Այն ցուցադրվել էր Ուրումիա արեւմտյան քաղաքի մարդաբանության թանգարանում։ «Մենք սկսել են բոլոր պատմական հուշարձանները ու արտեֆակտերը Իրանից դրանց ծագման երկրներ վերադարձնելու քաղաքականությունը՝ բոլոր անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերին համապատասխան»,- հայտնել է Իրանի Իսլամական մշակութային ժառանգության, …

Continue reading »