Category Archive: Մամուլ

Ռուսաստանի Կառավարության «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») Դեկրետի 100-րդ տարեդարձի կապակցությամբ

1918-1920 թթ.-ին Հայկական Հարցի կարգավորման ենթատեքստում հայերի իրավունքների վերաբերյալ կայացված որոշումների մեջ կարեւոր նշանակություն ունի 1918թ. հունվարի 11-ին Ռուսաստանի Կառավարության  ընդունած Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»): Lրանում է Դեկրետի 100-րդ տարեդարձը եւ ինչպես մի շարք այլ որոշումների պարագային, այս որոշումը նույնպես ընդունվել է, սակայն ցավոք առ այսօր չի իրականացվել, թեեւ դրանից Դեկրետի նշանակությունը հայ …

Continue reading »

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 10.01.2018 թ. որոշումը «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»

ՈՐՈՇՈՒՄ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) № 01/2018, 10 հունվար 2018 թ.  «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» Համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի՝ «Անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքի» մասին, 26 հունիսի 1945 թ., Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվարի 1918 թ., Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան …

Continue reading »

Երեւան 2018, Ամանորն ու Սուրբ Ծնունդը *** Yerevan 2018, New Year and Merry Christmas *** Ереван 2018, Новый Год и Рождество Христово *** Erevan 2018, Nouvel An et Noël

Սիրելի հայրենակիցներ։ Ձերմորեն շնորհավորում ենք Հայության եւ Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք։ *** Dear friends, Happy New 2018 Year and Merry Christmas! *** Дорогие друзья поздравляем с Новым 2018 Годом и Рождеством Христовым! *** Chers amis, Bonne Année 2018 et Joyeux Noël! Please follow and like us:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում: Այս պահին ընտանիքներով …

Continue reading »

Տիգրան Փաշաբեզյան. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին»

«Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ Մինսկի խմբում, որտեղ շուրջ երկու տասնամյակ ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ—ում եւ ոչ էլ միջազգային իրավասու մեկ այլ ատյանում մինչ օրս «Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ» չի ներկայացված». Ալեքսանդր Մանասյան, Ղարաբաղյան հակամարտություն (Իրավաքաղաքական փաստերի եւ փաստարկների նվազագույն փաթեթ), «Տիգրան Մեծ» հրտ., Երեւան, 2008, էջ 6: Հակամարտության խաղաղ կարգավորման նվազագույնը …

Continue reading »

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 29 տարին

29 տարի առաջ 1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին Հայաստանում տեղի է ունեցել Սպիտակի կործանարար երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեի ընթացքում գետնին հավասարեցրեց հանրապետության գրեթե ամբողջ հյուսիսային հատվածը: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժը եղել է 10 բալ: Ցնցումները զգալի են եղել նաեւ Երեւանում ու Թբիլիսիում: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 25 հազար մարդ, 19 …

Continue reading »

Արմեն Տեր-Սարգսյան. «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի նոր զարգացումները. քրդերի հանրաքվեն Իրաքում եւ Հայկական Հարցը»

Շուրջ 30 տարի է ինչ արեւմուտքի կողմից գործողության մեջ է դրված «Մեծ Մերձավոր Արեւելք» քաղաքական ծրագիրը: Դրա վերաբերյալ հրապարակումները, քարտեզներն ու հոդվածները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու այն մասին, որ ծրագրի իրականացման հետեւանքում, տարածաշրջանում գոյություն ունեցող պետությունների մասնատման հեռանկարում, առաջանալու են ազգային, կրոնական, պետական նոր միավորումներ: Ըստ այդմ, բնականաբար, շատ է խոսվում տարածաշրջանի բնիկների, ազգային …

Continue reading »

Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)

Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թվականի այցերին նվիրված հատուկ փոստային նամականիշներ են լույս տեսել: Նամականիշների շարքում տեղ են զբաղեցրել Հռոմի պապի Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան կատարած այցելությունների վերաբերյալ նամականիշները: Հայաստան կատարած այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է: Վատիկանի …

Continue reading »

Արամ Սաֆարյան. «Արդիական մարտահրավերները ժամանակակից հայաստանյան հասարակության համար» (տեսագրություն) 

Նոյեմբերի 27-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի ունեցավ  «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի մամլո ասուլիսը։ Թեման՝ ««Եւրասիական եւ Եւրոպական ինտեգրացիոն վեկտորների համատեղում»․ արդիական մարտահրավերներ ժամանակակից հայաստանյան հասարակության համար»։ Noyan Tapan Please follow and like us:

ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի տարեդարձի կապակցությամբ

2017 թ. նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 97-րդ ամյակը, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»: Հայկական պահանջների ու իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունվել են 1920 …

Continue reading »

Older posts «