Ուղերձ՝ Աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի բացման առիթով

Դպրոցի բացումը ընդհանրապես նշանակալի իրադարձություն է ազգի ու պետության կյաքնում, առավել եւս աշխարհահռչակ հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինի անվան միջազգային դպրոցի սկզբնավորումը:

Համոզված ենք, որ մեծանուն մաթեմատիկոսի անունը կրող կրթօջախը կարդարացնի սպասումները եւ նրա սաներն ու շրջանավարտներն աշխարհում բարձր կպահեն դպրոցի ու նրա պատիվը:

Շնորհավորում ու բազում հաջողություններ ենք մաղթում դպրոցի հիմնադրման գաղափարի հեղինակներին, կազմակերպիչներին, տնօրինությանը, դասախոսներին ու սաներին: Գիտենք, որ մենք ձեր մասին դեռ շատ ենք լսելու:

 

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայստանի Հանրապետության Նախագահ

 01.06.2018 թ.