25.04.2018 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 25-04-2018 թ., Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. Տեղեկություն. 2018 թ. ապրիլի 24-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ քաղաքացիների մասնակցության մասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին:
  2. 2018 թ. մայիսի 8 եւ 9-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ քաղաքացիների Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների մասնակցության մասին:
  3. Հայաստանի Հանրապետությունում արդի իրավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մասին:
  4. Միջազգային պայմանագրերի վերաբերյալ:
  5. 2018 թ. մայիսի 25-ից 26-ը ՀՀ ԳԱԱ եւ Սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցության վերաբերյալ:
  6. 2018 թ. մայիսի 27-ից 28-ը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ քաղաքացիների մասնակցության մասին Երևանում, Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում կազմակերպվող տոնական միջոցառումներին եւ արարողություներին նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:
  7. 2018 թ. մայիսի 30-ից հունիսի 2-ը Երևանում եւ Իջեւանում կազմակերպվող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին մասնակցության վերաբերյալ:
  8. Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

24.04.2018թ.

Please follow and like us: