14.02.2018 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 14-02-2018 թ., Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

ժամը 10-00-ին (15-02-2018 թ., Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. Աֆրինում (Սիրիա) Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) դիրքորոշման մասին (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության արձագանքը):
  2. Միջազգային պայմանագրերի վերաբերյալ: Միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների, հռչակագրերի եւ այլ փաստաթղթերի վավերացման մասին:
  3. ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի հերթական սադրանքի մասին. նրա կողմից Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Արմենակ Հարմանդայանի դեմ Փարիզի դատարանում, իբրեւ թե «մահվան դատապարտվելու» կեղծ մեղադրանքով՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
  4. Արցախյան շարժման սկզբնավորման 30-ամյակին եւ 1988 թվականի փետրվարի 20-ի ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդի Ադրբեջանի ԽՍՀ-ի  կազմից դուրս գալու պատմական որոշմանը նվիրված միջոցառումների վերաբերյալ:
  5. ԱՀՀ պատվիրակության Իրան ու Իրաք այցելության եւ հայ ու ասորի համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին:
  6. Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

 

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

13.02.2018թ.

Please follow and like us: