Սիրիահայերը ևս ներկայացված կլինեն Սոչիում կայանալիք Սիրիայի ազգային երկխոսության պատվիրակների կազմում

Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության Կոնգրեսի մասնակիցների թվում նաեւ հայեր կլինեն: Սիրիական խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանը եւ Ժիրայր Ռեիսյանը արդեն իսկ գտնվում են Սոչիում:

Պատվիրակների մեծ մասը (94.5%) արաբներ կկազմեն: «Ընդհանուր առմամբ Կոնգրեսին ավելի քան 1600 պատվիրակ է հրավիրվել, որոնք ներկայացնում են սիրիական հասարակության բոլոր շերտերը: Ներկայացված են նաեւ քրդեր, եզդիներ, ասորիներ, չերքեզներ, չեչեններ, դաղստանցիներ, աբխազներ, թուրքեր ու դրուզներ:

Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը պաշտոնապես կբացվի վաղը, թեպետ հյուրերի մեծ մասը սեւծովյան քաղաք պետք է ժամանեն արդեն այսօր:

News.am

Please follow and like us: