Սարգիս Հացպանյանի հիշատակին

Խորապես ցավում ենք Սարգիս Հացպանյանի, բանիմաց մտավորականի, վառ հայրենասերի ու նվիրյալ ազատամարտիկի վաղաժամ մահվան կապակցությամբ:
 Ցավակցում ենք Հացպանյանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին ու գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչում, գնահատում, հարգում ու սիրում էին նրան:
 Ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը մեծ կորուստ է կրել:

 Համոզված ենք սակայն, որ բացը լրացնելու եւ հայ մարդու հիշատակը լավագույն ձեւով հարգելու ճանապարհը հայության ու Հայաստանի շահերն ու իրավունքները անմնացորդ կերպով պաշտպանելն է:
 Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
 21.01.2018 թ.