«

»

Աբխազահայեր. Թուրքիայի համշենցիները հոգով հայ են, եւ սա է գլխավորը

Աբխազիայի հայ համայնքը ձգտում է կապ պահպանել Թուրքիայում եղբայր համշենցիների հետ: Այս մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնյանը:

Մի քանի տարի առաջ համերգներով Սոչիում, այնուհետեւ Աբխազիայում է եղել Թուրքիայից համշենցիների «Վովա» համույթը: Նրանք ելույթ են ունեցել ե՛ւ բեմում, ե՛ւ համշենահայի հարսանիքում, որին նրանց հրավիրել էին:

Հայերի համար դժվար չէր հասկանալ «Վովա»ի անդամների՝ «Ո՞վ է» հարցը, որ հնչում էր Համշենի անսովոր բարբառով:

«Թե՛ նրանց, թե՛ մեզ համար շատ կարեւոր է հարցը՝ ով ենք մենք: Հարցը՝ արդյոք մենք եւ մեր երեխաները գիտե՞նք մեր լեզուն եւ պատմությունը»,- հավելեց Կերսելյանը:

«Սա կարեւոր է նաեւ Թուրքիայից համշենցիների համար: Նրանց համար սա կապող թել է, որը թույլ չի տալես սեփական «ես»-ը մոռանալ: Եվ չնայած նրանք հաճախ իրենց համշենցիներ, քան հայեր են անվանում, բայց հենց իրենք են կենսունակ պահել հայկական հնագույն երգերը, պարերը եւ ավանդույթները: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիայում ապրելով, իրեն բացահայտ հայ անվանելը, կարծում եմ՝ գաղտնիք չէ: Եվ եթե դու սրտիդ դուռը թակես ու քո մասին հայտարարես, ապա դրա համար կարող են քո դուռը թակել, ըստ որում՝ բավականին շոշափելիորեն»,- տխուր կատակեց Կերսելյանը:

Ուստի ավելի կարեւոր է ոչ թե բառերին ուշադրություն դարձնել, այլ գործերին: Իսկ հոգով նրանք ջանում են պահպանել հայկական ամեն ինչը: «Հոգով նրանք հայ են, եւ սա է գլխավորը»,- հավելեց նա:

«Հիմա, երբ սոցցանցեր կան, շփվելը հեշտացել է, հիմա հեռավորությունը մեզ չի խանգարում: Ե՛վ նրանց, ե՛ւ մեր երիտասարդները ջանում են նոր ընկերներ գտնել ու շփվել իրենց լեզվով եւ բարբառով»,- հավելեց համշենահայերի «Համշենուհի» կանանց միջազգային միավորման նախագահ Սաիդա Օհանյանը:

News.am

Please follow and like us: