Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Ռադիկ Խամոյան. «Մերձավոր Արեւելքում արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրը, որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ու համագործակցության չորրորդ բաղադրիչ»: Ելույթ

Մերձավոր Արեւելքում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում տեղի հայ համայնքների կենսագործունեությունն վաղուց արդեն էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կենսագործունեությունից:

Այդ իմաստով՝

  • նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները,
  • նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,
  • նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությունը ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ու նորմերով,

նպատակահարմար ենք գտնում կրկնել մեր առաջարկը, որ հնչեցրել էինք Լրագրողների 8-րդ համաժողովում, այն է՝ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը դիտել, որպես Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ:

Այդ իմաստով առաջարկում ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը կարող է զբաղվել այս հարցով եւ պատրաստել համապատասխան հայեցակարգ՝ առկա մարտահրավերներին նախորոք պատրաստ լինելու եւ նորովի ու միասնաբար հանդես գալու նպատակով:

Ռադիկ Խամոյան,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

Երեւան,

18.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

IV ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

4.3 Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրները