Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում տեղի է ունեցել «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը:

Համաժողովի անցկացման ժամկետը և օրակարգը որոշվել էին դեռևս 2014 թվականին կայացած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում:

Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել ևս 2 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին: Թեմատիկ ուղղությունների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություններն են ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, պաշտպանության, արտաքին գործերի, սփյուռքի նախարարությունները:

6-րդ համաժողովի մեկ այլ առանձնահատկությունը 2 կլոր-սեղան-քննարկումների անցկացումն էր: Առաջին կլոր-սեղանին քննարկման են դրվել աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ:

Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերին:

Հայաստանից, Արցախից և Սփյուռքից համաժողովին մասնակցելու համար հրավիրվել էին պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Համահայկական հերթական այս հավաքն ամենամեծ հարթակն էր՝ ի մի բերելու և ամփոփելու Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա արդյունքները և ապագային միտված անելիքները: Այն ունի նաև բարոյական և քաղաքական կարևոր նշանակություն ազգի միասնականության ամրապնդման և Հայաստանի շուրջ նրա համախմբման գործում:

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում էին.

  • Հայաստանի տնտեսության զարգացմանը (ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն)

Լսվել են զեկուցումներ Հայաստանի տնտեսության զարգացման և ներդրումների ներգրավման հիմնական խնդիրների, հնարավորությունների և առկա մարտահրավերների, զբոսաշրջության խթանման վերաբերյալ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների և ներդրումային ծրագրերի, սփյուռքի գործարար շրջանակների և մասնագիտական ցանցերի հնարավորությունների մասին հարցեր:

  • Տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին (Պաշտպանության նախարարություն)

Ներկայացվել են զեկուցումներ «Ազգ-Բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդելի, հայաստանակենտրոն համազգային հայեցակարգի  ձևավորման, ազգային գաղափարախոսության, ազգային ներուժը բանակաշինության  ոլորտում համախմբելու վերաբերյալ: Քննարկվել են հակահայկական քարոզչության, տեղեկատվական անվտանգության, սահմանապահ բնակավայրերի կայուն զարգացման և հուսալի պաշտպանության հարցերը, Հայաստանում բարձրակարգ հետազոտությունների զարգացման ծրագրին, ՀՀ ռազմարդյունաբերության  զարգացման գործում Հայաստանի և Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի ներգրավմանն ու օգտագործմանն առնչվող խնդիրներ:

  • Արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը (Արտաքին գործերի նախարարություն)

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի թեմային, Հայոց ցեղասպանության ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման քաղաքական և իրավական գործընթացներին, քննարկվել են արդի արտաքին մարտահրավերները և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք գործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր:

  • Հայապահպանության հիմնախնդիրներին (Սփյուռքի նախարարություն)

Ներկայացվել են հայապահպանության հիմնախնդիրները: Զեկուցումներ են լսվել  ՀՀ կրթական համակարգի և զարգացման հեռանկարների, հայեցի դաստիարակության, Սփյուռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդրի՝ կրթական ոլորտի մարտահրավերների վերաբերյալ: Քննարկումներ ընթացան հայկական մշակութային ժառանգության, արևեւմտահայերենի պահպանման և զարգացման, աշխարհում տարածված հայ ստեղծագործ մտքի համախմբման, հայկական մշակույթի հանրահռչակման հարցերի շուրջՆերկայացվել են Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելության գիտակցումի տեսլականին վերաբերող խնդիրներ: Լսվել են զեկուցումներ ՀՀ-ում ապաստան գտած սիրիահայերին տրամադրվող աջակցության, սիրիահայ համայնքի վերականգնման խնդիրների վերաբերյալ:

Համաժողովի երկրորդ օրվա լիագումար նիստում հանդես են եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, քննարկվել են  տնտեսական քաղաքականության հետ կապված հարցեր:

Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելույթ ունեցան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ապա 4 ուղղությունների պատասխանատուները ներկայացվեցին թեմատիկ նիստերի քննարկումների արդյունքները:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են նախորդ՝ հինգերորդ համահայկական համաժողովի առաջարկների արդյունքում ձևավորված ծրագրերի իրագործման ուղղությամբ կատարված աշխատանքները, ի մի են բերվել բոլոր նոր առաջարկները, որոնք հետագայում կվերածվեն ծրագրերի և կյանքի կկոչվեն:

Արդյունքների ամփոփումից հետո համաժողովը ընդունել է Հայտարարություն, որի նախագիծը քննարկվել է համահայկական և համայնքային կառույցների կողմից և որոնց դիտարկումների և առաջարկությունների հիման վրա էլ ձևավորվել է վերջնական տարբերակը:

Համաժողովի աշխատանքները ներկայացնելու, լուսաբանելու և հետադարձ կապ ապահովելու համար ստեղծվել են աշխատանքային խումբ և կայք:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի paf2017.am կայքում առանձին բաժիններով ներկայացված են համաժողովի ծրագիրը, մամուլի կենտրոնի և լրագրողների հավատարմագրման, կազմակերպիչների և հովանավորների մասին տեղեկություններ:

Մարզահամերգային համալիրում ձևավորվել են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումները ներկայացրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների  կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Ցուցադրվեցին գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները, բարձր տեխնոլոգիաների նորությունները: «Մեգերյան կարպետը» ներկայացրել է հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումները ներկայացրել է Արցախը: Եղել են նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված ցուցադրումներ:

Համաժողովի հովանավորներն են «Գրանդ քենդի» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը, «Վեդի ալկո» ընկերությունը, «ՋԱՀ» հիմնադրամը, «Նոյյան» հյութերի հիմնադրամը, «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Ոսկեվազ» գինու գործարանը, «Սիփան» ընկերությունը, «Ավշար-Ալկո» ընկերությունը: Տեղեկատվական հովանավորներն են Հայաստանի հանրային, «Շանթ», «Երկիր մեդիա», «Արարատ», «Ար» հետուստատեսությունները, Հանրային ռադիոն, «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ծրագիրը 

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների ցանկը

 

1-ին լիագումար նիստ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բացման խոսքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության խոսքը

 

2-րդ լիագումար նիստ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը

I ուղղություն  – Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ

1.1. Հայաստանի տնտեսության զարգացումը և ներդրումները

Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանի զեկույցը

«Քէյ Փի Էմ Ջի Արմենիա» ՓԲԸ, ղեկավար գործընկեր Տիգրան Գասպարյանի զեկույցը

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանի զեկույցը

Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովայի (Բելգիա) զեկույցը

«Քեփիթալ մոթորս» ՍՊԸ հիմնադիր Սեմ Սամուելյանի (ԱՄՆ) զեկույցը

 

1.2. Հայաստանյան զբոսաշրջության խթանումը` որպես մեր պատմության ու մշակույթի ներկայացման արդյունավետ եղանակ

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի զեկույցը

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի զեկույցը

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի զեկույցը

Իրանի մշակութային ժառանգությունների և զբոսաշրջության կազմակերպության ներքո` Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանի (Իրան) զեկույցը

«Հյուրսերվիս» կազմակերպության հիմնադիր Արամ Հակոբյանի զեկույցը

 

1.3. Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները

Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, Ռումինիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) զեկույցը

«Շարժա» բանկի գործադիր տնօրեն և գլխավոր կառավարիչ Վարուժան Ներգիզյանի (ԱՄԷ) զեկույցը

ԱՄՆ-Հայաստան գործարար խորհրդի անդամ Հովհաննես Տեր-Զաքարյանի (ԱՄՆ) զեկույցը

Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն, Հայկական առևտրային ցանցի փոխնախագահ Անդանիկ Ալեքսանյանի զեկույցը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի (ԱՄՆ) զեկույցը

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր, խորհրդի ատենապետ Գարո Արմենի (ԱՄՆ) զեկույցը

 

1.4. ՀՀ-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի զեկույցը

«Թուֆենկյան գրուպ»-ի տնօրեն Կառլո Գասպարի (Սիրիա) զեկույցը

«Մկրտումյան» ՍՊԸ («Արցախբերրի» ապրանքային նշան) հիմնադիր Տիգրան Գարբրիելյանի (Արցախ) զեկույցը

«Ապագա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն, «Գյումրիի ընկերները» հիմնադրամի համահիմնադիր, խորհրդի անդամ, «Նարեկ» կրթական հիմնադրամի նախագահ Միշել Դավուդյանի (Բելգիա) զեկույցը

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի զեկույցը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի զեկույցը

 

II ուղղութոյւն – ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում

2.1. Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում

ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկույցը

ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Մինասյանի զեկույցը

Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի զեկույցը

ՍԴՀԿ-ի Կենտրոնական վարչության անդամ, ՍԴՀԿ հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ Վազգեն Կալթակճեանի (ԱՄՆ) զեկույցը

ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանի (Արգենտինա) զեկույցը

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի (Լիբանան) զեկույցը

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի զեկույցը

 

2.2. «Ազգ-բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդել

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի զեկույցը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի զեկույցը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի զեկույցը

Լիբանանի Հանրապետության ԶՈՒ բրիգադիր-գեներալ Փանոս Մանճյանի (Լիբանան) զեկույցը

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Համբիկ Սարաֆյանի (ԱՄՆ) զեկույցը

ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» գիտահետազոտական և ծրագրային հաստատության տնօրեն Բաբկեն Վարդանյանի զեկույցը

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ, «ՄըքՔինսի ընդ Քոմփանի» (McKinsey&Company) խորհրդատվական ընկերության գործընկեր Ավետիք Չալաբյանի (Ռուսաստան) զեկույցը

 

2.3. Սահմանամերձ բնակավայրերի կայուն զարգացում և հուսալի պաշտպանություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի զեկույցը

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի զեկույցը

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի (Արցախ) զեկույցը

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի զեկույցը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի զեկույցը

«Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ) գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի (ԱՄՆ) զեկույցը

 

2.4. Ռազմարդյունաբերական համալիր. արդիականացման, համագործակցության և տնտեսական առաջընթացի խթանում

Հայաստանի համար վերլուծա-հետազոտական և պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտի (Analysis Research and Planning for Armenia, ARPA) նախագահ Հակոբ Փանոսյանի (ԱՄՆ) զեկույցը

«ՊրոֆԽոլոդ» արդյունաբերական ձեռնարկության  գլխավոր տնօրեն, «Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի» (FAST) համահիմնադիր Արթուր Ալավերդյանի (Ռուսաստան) զեկույցը

«Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Հերգնյանի զեկույցը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամ, «Ինստիգեյթ դիզայն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արման Պողոսյանի զեկույցը

ՀՀ գիտության և կրթության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկույցը

«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Մհեր Մարկոսյանի զեկույցը

 

III ուղղություն – Արտաքին քաղաքականության օրակարգ

3.1. Արդի արտաքին մարտահրավերները և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի ելույթը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի զեկույցը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի զեկույցը

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի զեկույցը

 

3.2. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթաց

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը

3.3. Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում, քաղաքական և իրավական գործընթացները

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի զեկույցը

Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի (Թուրքիա) զեկույցը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի զեկույցը

Զորյան իստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի (Կանադա) զեկույցը

ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, ի.գ.թ. Վլադիմիր Վարդանյանի զեկույցը

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նախապետյանի (Արգենտինա) զեկույցը

 

3.4. Արդի արտաքին մարտահրավերները և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի զեկույցը

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանի զեկույցը

Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանի (Կանադա) զեկույցը

«ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի (Ռուսաստան) զեկույցը

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Էդմոնդ Երվանդ Ազատեանի (ԱՄՆ) զեկույցը

 

IV ուղղություն – Հայապահպանության հիմնախնդիրներ

4.1. Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի զեկույցը

Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի (Լիբանան) զեկույցը

«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի (Պորտուգալիա) զեկույցը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանի (Կանադա) զեկույցը

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանի (ԱՄՆ) զեկույցը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի զեկույցը

 

4.2. Մշակույթի դերը հայապահպանության գործում

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի զեկույցը

Մխիթարյան միաբան Հոգեշնորհ Տեր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի (Իտալիա) զեկույցը

Կինոպրոդյուսեր Արսեն Բաղդասարյանի (ԱՄՆ) զեկույցը

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի զեկույցը

Մշակութային գործիչ, արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանի (Լիբանան) զեկույցը

Արաբական ծոցի Աստվածաշնչի ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճէպէճեանի (Կիպրոս) զեկույցը

«Թոնիր» հարսանեկան գյուղ նախագծի համահիմնադիր Հայկ Երանոսյանի զեկույցը

 

4.3. Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելության գիտակցման տեսլականը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի զեկույցը

ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի տնօրեն, «Կորիզ» երիտասարդական ծրագրի համակարգող Նիկոլա Տավիտյանի (Բելգիա) զեկույցը

«Athgo» ընկերության հիմնադիր նախագահ, «FAST» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի (ԱՄՆ) զեկույցը

«Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանի զեկույցը

ՀՅԴ երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանի զեկույցը

Լրագրող Շիրազ Ճերեճյանի (Լիբանան) զեկույցը

 

4.4. Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրները

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի զեկույցը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի (Սիրիա) զեկույցը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի (Սիրիա) զեկույցը

Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի զեկույցը

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի (ԱՄՆ) զեկույցը

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի (Սիրիա) զեկույցը

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի զեկույցը

Մամուլի հաղորդագրություն

«Համահայկական Կեդրոնական Մարմին» – Ասատուր Կիւզելեանի հոդվածը

Տեղեկատվական հոլովակներ

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի սոցիալական գովազդը

 

mindiaspora.am