2017 թ. օգոստոսի 7-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) զոհված ազատամարտիկների հիշատակին (Ֆոտոհաղորդագրություն)

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) նահատակների հիշատակի օրը՝ 2017 թ. օգոստոսի 7-ին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի եւ Փոխվարչապետ Պետրոս Քեշիշօղլյանի գլխավորությամբ, իրենց ընտանիքների անդամների հետ միասին, այցելեցին Երեւանի Եռաբլուր Զինվորական Պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) զոհված ազատամարտիկների հիշատակին:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնական նպատակը Արեւմտյան Հայաստանի ազատագրումն էր: Այդ իմաստով կարեւորելով Հայկական Հարցի լուծումը` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնյաներն ու պատգամավորները, ինչպես նախկինում, այսօր եւս կրկին ընդգծեցին, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հենքին՝ հայ ժողովուրդը խնդիր ունի իր ներուժը կենտրոնացնելու հայությանը տրված բոլոր իրավունքների պաշտպանության ու վերականգնման ծրագրերի վրա, ինչը կնպաստի, թե՛ Արցախի Հանրապետության անվտանգության բաղադրիչի բարձրացմանը, թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանմանն ու հզորացմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ը նշվում է, որպես Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի նահատակների հիշատակի օր:

1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի Էսանպողա օդանավակայանում Զոհրապ Սարգսյանը եւ Լեւոն Էքմեքչյանը իրականացրեցին «Կարին» գործողությունը, որի ընթացքում զոհվեց Զոհրապը, Լեւոնը ծանր վիրավորվեց, ձերբակալվեց ու մահվան դատապարտվեց:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
Լրատվական ծառայություն 
07.08.2017 թ.