Երրորդ նստաշրջանի ուղերձը

Ուղերձ
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանի

Վերջին շրջանում, հատկապես 2011-ից հետո ընկած ժամանակահատվածում, երբ սկսվեց սիրական ճգնաժամը, մերձավորարեւելյան տարածաշրջանը եւ աշխարհը ավելի ու ավելի է ներքաշվում մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացված ահաբեկչությունների հորձանուտը:

Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ կառույցները ժամանակին իրենց ցավակցությունը հայտնեցին Սինայի, Բեյրութի, Փարիզի, Մալիի ահաբեկչությունների զոհերի, ինչպես նաեւ ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավի օդաչուների հարազատներին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը կրկին անդրադառնալով հարցին նշում է,
-ահաբեկչությունը եւ ազգերի ու ժողովուրդների զարգացման, առաջընթացի ու ապագա ունենալու իրավունքը անհամատեղելի իրողություններ են,
-թուրքական զինված ուժերը չեն կարող լինել եւ չեն կարող գործել այն տարածքներում, որոնք 1918-1920 թթ. հատուկ որոշումների ու պայմանագրերի դրույթների համաձայն չեն պատկանում Թուրքիայի Հանրապետությանը,
-Թուրքիայի Հանրապետությանը այլեւս չի կարող ձեւացնել, թե ահաբեկչության դեմ պայքարի ընկերակցության մաս է կազմում, իրականում միաժամանակ օգնելով ու օժանդակելով ահաբեկչության ծավալմանը տարածաշրջանում եւ աշխարհում,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը ողջունում է,
– ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հակաահաբեչական ընկերակցություն կազմելու վերաբերյալ որոշումը,
-ինչպես նաեւ այս հարցով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկը ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու վերաբերյալ, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության տարածքներ ստեղծելու նպատակով,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը հայտնում է, որ
-հաշվի առնելով, որ Մերձավոր Արեւելքի հայ համայնքները ձեւավորվել են 1894-1923 թթ. թուրքական իրարհաջորդ կառավարությունների կազմակերպած եւ իրականացրած հայերի ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով,
-հաշվի առնելով, ինչպես Մերձավոր Արեւելքի հայ համայնքներին, այնպես էլ ՀՀ-ին ու ԼՂՀ-ին սպառնացող ներկայի ռազմա-քաղաքական մարտահրավերները,
-հաշվի առնելով, որ Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է մերժել ճանաչել Հայերի ցեղասպանության իրողությունը եւ վարում է ժխտողականության քաղաքականություն,
-հաշվի առնելով, որ Հայերի ցեղասպանության կազմակերպիչները Կոնստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանի կողմից 1919 թ. ճանաչվել են մարդկության դեմ ուղղված հանցագործության պատասխանատուներ եւ այդ ատյանի վճռով դատապարտվել,
-որ 1919 թ. Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը հաշվարկել է 1915-1918 թթ. Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի չափը,
-որ 1920 թ. օգոստոսին 10-ին ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, իսկ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիսլոնը վավերացրել է Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի մասին,

ինչպես նաեւ հաշվի առնելով,
-որ 2014 թ.-ին ավարտվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորումը, այն է՝ կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտի,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին եւ ՄԱԿ-ի անդամ պետություններին առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո, իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու 1919-1920 թթ. կայացված որոշումների ու պայմանագրերի դրույթների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար հայերի իրավունքները Բնօրրանի՝ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ
28.12.2015 թ.