«

»

10.01.2018 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. Ռուսաստանի Կառավարության ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») 11.01.1918 թ. (հին տոմարով 27.12.1917 թ.) Դեկրետի 100-ամյա հոբելյանին նվիրված «Դեկրետի պատմական նշանակությունը եւ արդիականությունը» թեմայով միջազգային կոնֆերանս եւ հեռուստակամուրջ՝ «Մոսկվա – Երեւան — Սանկտ Պետերբուրգ – Փարիզ — Դոնի Ռոստով – Լոս Անջելես  — Վոլգոգրադ – Բեռլին – Սոչի – Ստոկհոլմ — Երուսաղեմ»՝ քաղաքական գործիչների, ազգային խորհրդարանների պատգամավորների, կուսակցությունների ներկայացուցիչների, առաջատար հասարակական գործիչների գիտնականների, պատմաբանների, վերլուծական կենտրոնների մասնակցությամբ:
  2. Հանդիսավոր երեկո ազգագրական համույթների մասնակցությամբ եւ Արսեն Հակոբյանի «Քառորյա պատերազմ» վավերագրական ֆիլմի շնորհանդես անցկացնելու մասին՝ նվիրված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության Դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ.), Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի եւ հայ ազատարար զինվորի մեծարման կապակցությամբ:
  3. Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի տարածաշրջանային միավորումներ կազմավորելու վերաբերյալ:
  4. Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

09.01.2018թ.

Please follow and like us: