«

»

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի 2018 թվականի Ամանորի շնորհավորական ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայներ։

Ջերմորեն շնորհավորում եմ Հայության եւ Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթում ամենայն բարիք։

2017 թվականը շրջադարձային էր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացում: Փաստորեն խաղադրույքում էր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգի հետագա ճակատագիրը, այն է կամ մեկ անձի՝ նախկին նախագահի կողմից պետական կառույցի յուրացումը, անձնականացումն ու անհատականացումը, եւ կամ պատգամավորների ու պաշտոնյաների կողմից օրինականության ու իրավաչափության պահպանությունը:

Հպարտությամբ կարող ենք նշել, որ պատգամավորների ճնշող մեծամասնության իրավական բարձր գիտակցության ու քաղաքացիական անկաշառ կեցվածքի շնորհիվ 11-ը հունիսի 2017 թ. գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում ընդունված որոշումների հիման վրա հնարավոր եղավ փրկել պետական համակարգը, պահպանել նրա օրինականությունն ու իրավաչափությունը:

Սակայն, սա չի նշանակում, թե դժվարությունները լիովին հաղթահարված են, հաղթահարված են ներքին ու արտաքին հիմնական խոչընդոտները, բայց մենք կանգնած ենք հիմա Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր ու վճռական գործընթացի շարունակման սահմանագծին:

Առաջիկայում խնդիր ունենք իրականացնելու հետեւյալ գործողությունները.

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հրապարակային համաժողովրդական քննարկում,
  2. Սահմանադրության նախագծի օրինակի համաժողովրդական հանրաքվե եւ հանրաքվեի արդյունքներով Սահմանադրության ընդունում:
  3. 2018 թ. վերջում անցկացնել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) համաժողովրդական նոր ընտրություններ:

Այս ամենն իր հերթին նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգը այժմ կարող է առաջ շարժվել եւ առանց հին ու նոր արգելքների ու խոչընդոտների շարունակել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության շատ պատասխանատու գործն ու գործընթացը:

Թող 2018 թվականը բոլորիս համար դառնա խաղաղության, նորանոր նվաճումների եւ հաջողությունների տարի։

Շնորհակալություն եւ ամենայն բարիք բոլորիդ:

Միասին ենք, հաղթանակը մերն է լինելու:

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 01.01.2018 թ.

Please follow and like us: