ԱՀՀ Նախագահի № 2 (11.06.2017 թ.) Հրամանագիրը Տիգրան Փաշաբեզյանին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագիրը

 Թիվ 2, 11.06.2017 թ.

Տիգրան Փաշաբեզյանին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության

վարչապետ նշանակելու մասին)

  1. «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ 44-րդ հոդվածի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2017 թ. հունիսի 11-ի 5-րդ նստաշրջանի որոշման համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակել Տիգրան Փաշաբեզյանին:
  1. Հանձնարարել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին մեկամսյա ժամկետում ներկայացնել նոր կառավարության կազմը:
  2. Հանձնարարել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին երկամսյա ժամկետում ներկայացնել կառավարության գործունեության ծրագիրը:
  3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման եւ հրապարակման պահից:

 Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ