«

»

6-րդ նստաշրջանի օրակարգ

Օրակարգի նախագիծը ընդունված է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (ԽորհրդարանիՆախագահության նիստով՝ 09.08.2017 թ., N -5  

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6րդ նստաշրջանի օրակարգ   

15.09.2017 թ.

Նախապատրաստական նիստ

 

12:00-ից 16:00

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Մշտական հանձնաժողովների համատեղ նախապատրաստական նիստ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)  6-րդ նստաշրջանի աշխատանքների կազմակերպման նպատակով:

18:00-ից 20:00:

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների եւ Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովների կողմից «Ազգային ինքնութենէն հեռացած հայերն աշխարհի տարածքին» թեմայով ծրագրված աշխատանքների 3-րդ փուլը:

 

16.09.2017 թ.

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում Երեւանի ժամանակով 12:30-ից 13:30::

 

Առաջին նիստ, 13:30-ից 15:30 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի բացումը:
  1. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
  2. 6-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
  1. Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավական-քաղաքական իրավիճակի մասին:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  2. 5-րդ նստաշրջանից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված որոշումների հաստատում:

Ընդմիջում՝ 15:30-16:00:

 

Երկրորդ նիստ, 16:00-ից 18:00

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներքին եւ արտաքին ազգային – պետական քաղաքականության վերաբերյալ:
  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2017 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ելույթները:
  3. 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին վերաբերյալ:
  4. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձների ընդունում.

ա)  մերձավորարեւելյան նոր իրողությունների համատեքստում,

բ) ուղերձ ՅՈՒՆԵՍԿՈ-ին:

  1. Այլ հարցեր:
  2. Նիստի փակումը:

 

17.09.2017 թ.

Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 14:00 

  1. Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովներում:

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

09.08.2017 թ.

Please follow and like us: