Օ Ր Ե Ն Ք «Սեւրի խաղաղության պայմանագիրը վավերացնելու մասին», ստորագրված 10 օգոստոս 1920 թ., Սեւրում

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

Սեւրի խաղաղության պայմանագիրը վավերացնելու մագին, ստորագրված 10 օգոստոս 1920 թ., Սեւրում

 

Ընդունված է՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից,

23 հունիս 2016 թ.

 Նկատի առնելով, որ՝

  • Սեւրի խաղաղության պայմանագիրը՝ խաղաղության պայմանագիր է,
  • Մերձավոր Արեւելքում ոչ մի կերպ չեն դադարում զինյալ հակամարտությունները,
  • Սեւրի խաղաղության պայմանագրի բոլոր կետերի իրականացումը կարող է վճռական քայլ հանդիսանալ Մերձավոր Արեւելքում իրական խաղաղության ու համագործակցության հաստատման,
  • Սեւրի խաղաղության պայմանագրով են հաստատվել Մերձավոր Արեւելքի պետությունների սահմանները, այդ թվում՝ Հայաստան պետության սահմանը, որի վերաբերյալ կայացվել է նաեւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավար վճիռը, որը սակայն մինչեւ այսօր կյանքի չի կոչվել.

Հոդված 1.

Վավերացնել Սեւրի խաղաղության պայմանագիրը, ստորագրված 10 օգոստոս 1920 թ. Սեւրում, ինչպես նաեւ նույն օրը Հայաստան պետության վերաբերյալ ստորագրված լրացուցիչ պայմանագրերի Հավելվածները:

 Հոդված 2.

Անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը կյանքի կոչելու ուղղությամբ, ստորագրված 22 նոյեմբեր 1920 թ.:

 Հոդված 3.

Սույն օրենքի կրկնօրինակն ուղարկել Ֆրանսիայի Հանրապետության Կառավարություն:

 Հոդված 4.

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

24 հունիս 2016 թ.