ԱՀՀ Կրթության Նախարար Վրեժ Քոսայանի 2-րդ ելույթը Խորհրդարանի 2-րդ նստաշրջանում` «Իսլամացած հայեր»

Վրեժ Քոսայան` «Իսլամացած հայեր»

Բոլորս գիտենք, լսել եւ կարդացել ենք իսլամացած հայերի մասին: Նրանք ցեղասպանությունից փրկված մեր տատիկ ու պապիկների /այն ժամանակվա փոքր տարիքի հայ երեխաների/ երեխաներ եւ թոռնիկներ են: Վերջին տարիներին ավելի շատ է եւ խոսվում եւ մամուլում գրվում իսլամացած հայերի մասին: Հատկապես ավելի հաճախ է գրվում ու խոսվում <<Հրանտ Դինք>> հիմնադրամի կազմակերպած գիտաժողովից հետո:

Մի տարի առաջ <<Հրանտ Դինք>> հիմնադրամի կողմից Ստանբուլի Բողազիչի համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովում, առաջին անգամ քննարկվեց <<Իսլամացած հայերը>> խորագչով, իսլամացած հայերի ընդհանուր վիճակը:

Գիտաժողովի նպատակն էր հասկանալու եւ ներկայացնելու իսլամացած հայերի առջեւ ծառայած դժվարությունները, դրանց հետեւանքները, ինչպես նաեւ ուսումնասիրելու ու քննարկելու այս խնդրի շուրջ առկա լռության շերտերը ու այդ լռության խախտման գործընթացը, ինչպես նաեւ ներկայացնել անցյալի և ներկայի բռնության, խտրականության և ավանդարության փորձառությունը:

Մոտավորապես այսօր Թուրքիյաում կան 4-5 միլիոն իսլամացած հայեր, որոնց  կեսից ավելին խոստովանում է, որ իր նախիները հայ են եղել: Շատերը չեն ցանկանում հայ լինել, հայությունը ընդունել, որովհետեւ վարժված չեն այն գաղապարին, որ կարելի է միյեւնույն ժամանակ և իսլամ լինել և հայ: Իհարկե մենք էլ, կամ մեզանինց շատերն էլ այս գաղապարին դեռ վարժված չեն և պատրաստ չեն ընդունել իսլամացած հայերին, որպես հայ և իսլամ:

Կան նաեւ իսլամացած հայերի մի մասը, որը հայտնաբերելով իր հայկական առմատմերը, իմանալով որ նրա նախնիները հայ են եղել և պատրաստ է ընդունել իր հայությունը, հայության ու հայերի կրոն՝ քրիստոնեությունը: Այսպիսի իսլամացած հայեր դեռ փոքրամասնություն են կազմում, կամ քիչ են:

Մուշում 12 հազար հայեր կան, որոնց մեծ մասը մերժում է իր հայ առմատները եւ ուրանում է իր հայությունը, իսկ մի մասը չի մերժում եւ ուրանում իր հայությունը:

Դիարբեքիրում /Տիգրանակերտում/ կան մոտավորապես այսօր 100 –ից ավելի իսլամացած հայեր, որոնք բատցէի բաց ասում ու խոստովանում են, որ հայ են: Մի մասը արդեն Դիարբեքիրի Սուրբ Գիրակոց եկեղեցում մկրտվել է: Նրանցից 48 հոգուց բաղկացած մի խումբ Հայաստանի Սփյոռքի նախարարության կողմից կազմակեպված «Արի տուն» ծրագրի շրջանակներում այս տարվա օգոստոս ամսին, երկու շաբաթով այցելեցին Հայաստան, ծանոթանալու համար իրենց արմատներին ու վերագտնելու իրենց հայկական ինքնությանը:

Այստեղ ես էլ էի նրանց հետ երկու շաբաթ համարյա ամեն օր, շփվեցի նրանց հետ, լսեցի նրանց տարբեր կարծիքները ու խնդիրները: Միասին քննարկեցինք իրենց հայ լինելու մասին, մկրտվելու կամ չմկրտվելու, մնալ իսլամ թե ընդունել քրիստոնեությունը և նմանատիպ այլ հարցեր: Խմբից երկու հոգի մկրտվեց Էջմիածնում եւ վերադարձան իրենց քրիստոնեական հայ արմատներին:

Իսլամացած հայերի իրենց հայկական առմարներին վերադառնալու գործում պետք է նրանց օգնենք: Նրանք մեր օգնության եւ խորուրդների մեծ կարիք ունեն: Դրա համար էլ հարկավոր է նրանց եւ նրանց կազմակերպությունների ու ղեկեվարների հետ կապեր ստեղցենք ու նրանց հետ սերտ կապերի մեջ լինենք:

Այս տարվա ապրիլ ամսին Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքակակ մի հեռուստաալիքում հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Դերսիմի բնակչության 90%-ը իսլամ ընդունած հայեր են:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարազատներից մի մասը իսլամացած հայեր են: Նույն հաղորդման ժամանակ նա ասել էր նաև, որ իր քույրը բռնի իսլամացվել է, սակայն այժմ չի ցանկանում քրիստոնեություն ընդունել: Շատերը վախենում են, որ քրիստոնեություն ընդունելով` կհեռացվեն աշխատանքից: Իր քրոջ որդիներից մեկը վերադարձել է քրիստոնեության, իսկ հինգ եղբայրներն ապրում են որպես մուսուլման:

Վրեժ Քոսայան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության նախարար

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ նստաշրջանի նիստում

Երեւան, 19-ը հոկտեմբերի 2014թ.