Երկրորդ նստաշրջանի 1-ին նիստի արձանագրությունը

Քաղվածք № 1

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման երկրորդ նստաշրջանի առաջին նիստի արձանագրությունից

18-ը հոկտեմբերի, 2014 թ., Երեւան

Նիստի սկիզբը ժամը 10:00-ին, ավարտը՝ 17:00-ին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):
Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 55 պատգամավոր, 31-ը դահլիճում եւ 24-ը ինտերնետ կապով, որը կազմում է 86 տոկոս:
Քվորումը ապահովված է:

 

Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Բարձրացվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

 

Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգում են Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Լյուդվիգ Պետրոսյանի եւ Արեւմտյան Հայաստանի ինքնապաշտպանության ուժերի ազատամարտիկ Վարդան Անտրեյանի հիշատակը:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես է գալիս ողջույնի խոսքով:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 2-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 2-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:

Որոշեցին՝ ընտրել նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով հետեւյալ կազմով՝ նախագահ`Սաիդա Օհանյան, տեղակալներ՝ Անուշավան Շահնազարյան, Արմեն Տոնոյան:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0,

Որոշումն ընդունված է միաձայն:

3. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորական թափուր տեղերի համար անցկացված լրացուցիչ ընտրությունների մասին:

Որոշեցին`

Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ Հոդված 14-ի

ա) Դադարեցնել հետեւյալ պատգամավորների լիազորությունները՝ Մաթեւոսյան Սմբատ, Աբրահամեան Արմէնակ, Առաքելյան Զաքար, Շահբազյան Մարտիրոս, Փաշաբեզյան Տիգրան, Մկրտչյան Արամ, Հայրապետյան Կարինե, Հարությունյան Արամ, Փիլիպոսյան Հրաչյա, Պետրոսյան Լյուդվիգ, Ղուշեյան Վահագն, Պետրոսյան Արմինե, Շահբազյան Փառանձեմ, Չատինեան Արմենուհի, Մինասյան Գագիկ, Ֆահրադյան Արմինե, Սերոբյան Կարինե, Ավագյան Կարինե, Խաչատրյան Քաջիկ, Նալբանդյան Աննա:

բ) Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում. Հովհաննիսյան Հարություն

Խաչատրյան Էդգար, Սարգսյան Արձեվ, Ղազանջյան Աշոդ, Ժամկոտչյան Վազգեն, Տեր-Մարտիրոսյան Արամ, Համբարձումյան Հրաչյա, Մհերյան Սամվել, Գրիգորյան Դիանա, Ղազարյան Հայկ, Խաչատրյան Աննա, Շիրինյան Հրաչյա, Քալամկերյան Վարդան, Մելքումյան Սերգեյ, Ավթանդիլյան Վանյա, Տոնականյան Աղվան, Բանգոյան Արմեն, Մելքոն Ժորժ:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հին կազմի 43 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 39-ը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 39, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը՝ կատարված աշխատանքների մասին, նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում (2014-ի հունվար-հոկտեմբեր):

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Քարտուղար ընտրելու մասին:

Որոշեցին՝ Ընտրել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Քարտուղար Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Դիանա Գրիգորյանին:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը:

Որոշեցին՝ հաստատել.

ա) Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ, նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում (2014-ի հունվար-հոկտեմբեր),

բ) Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Մշտական հանձնաժողովների ապագա ծրագրերը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում (2014-ի հունվար – հոկտեմբեր) ընդունված Որոշումները եւ Օրենքները:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում (2014-ի հունվար – հոկտեմբեր) ընդունված Որոշումները, Օրենքները եւ Օրենքների մեջ կատարված լրացումներն ու փոփոխությունները:

Դրանք են՝

  • ՕՐԵՆՔ ԱՀՀ պետության կառուցվածքի, ԱՀԱԺ-ի պատգամավորների կարգավիճակի եւ ԱՀԱԺ-ի կանոնակարգի մասին,
  • ՕՐԵՆՔ ԱՀՀ Պետական պարգեւների մասին,
  • ՕՐԵՆՔ ԱՀՀ Պետական գաղտնիքի մասին,
  • ՕՐԵՆՔ ԱՀՀ Նախագահի զինանշանի մասին,
  • ՕՐԵՆՔ ԱՀՀ Դրոշի մասին,
  • ՕՐԵՆՔ ԱՀՀ Զինվորական դատարանների մասին,
  • ՕՐԵՆՔ ԱՀՀ Բնիկութեան եւ ազգութեան մասին,
  • ՕՐԵՆՔ ԱՀՀ Ներքին գործերի Նախարարության մասին,
  • ՕՐԵՆՔ ԱՀՀ Ներքին գործերի զորքերի կանոնագրքի մասին,
  • ՕՐԵՆՔ ԱՀՀ Հայրենակցական միությունների մասին, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ազգային կառույցի մաս:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը:

Որոշեցին՝ հաստատել.

ա) Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ, 2014-ի հունվար – հոկտեմբեր ժամանակահատվածում,

բ) Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապագա ծրագրերը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի Նախարար Մարտիրոս Շահբազյանի զեկույցը նախարարության աշխատանքների մասին, կապված Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության անձնագրերի տրամադրման հարցի հետ:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի Նախարար Մարտիրոս Շահբազյանի զեկույցը նախարարության աշխատանքների վերաբերյալ:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ ԱՄՆ-ում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հյուպատոս Կարո Արմենյանի զեկույցը:

Որոշեցին՝ ընդունել ի գիտություն ԱՄՆ-ում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հյուպատոս Կարո Արմենյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության անձնագրերի եւ հյուպատոսական աշխատանքների վերաբերյալ ԱՄՆ-ում:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար Վրեժ Քյոսայանի զեկույցը:

Որոշեցին՝ ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար Վրեժ Քյոսայանի զեկույցը «Հայոց լեզվի խնդիրները Արեւմտյան Հայաստանում» թեմայով:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Արմեն ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

 

18.10.2014թ.

Երեւան